«Էկո բազմազանություն» երիտասարդական, կրթական նախաձեռնությունը  2020թ․ հունիս -հուլիս ամիսների ընթացքում իրականացրեց «Վեգանության մոտիվացիան և նրա բնապահպանական հիմքերի խաչմերուկները սննդակարգում միս օգտագործող անձանց մոտեցումներում» խորագիրը կրող հետազոտությունը, որի նպատակն է ներկայացնել երկու կողմերի՝ այս դեպքում վեգան նույնականացող (այսուհետեւ՝ վեգան) եւ սննդակարգում միս օգտագործող անձանց մոտեցումներն ու համոզմունքները վեգանության, բնապահպանության մասին եւ նրանց միջեւ գոյություն ունեցող հարցերը, կոնֆլիկտները։

Հետազոտության կառուցման հիմքում շահակիցների մոտեցումների շրջանակն է, եւ չեն ուսումնասիրվել առանձին աղբյուրներ եւ հետազոտություններ և այլն նյութեր։ Ելնելով հետազոտության նպատակից՝ առանձնացվել են հետեւյալ խնդիրները.

  • Ուսումնասիրել վեգանների՝ այդ կենսակերպին անցնելու դրդապատճառները։
  • Ուսումնասիրել սննդակարգում միս օգտագործող անձանց մոտեցումները վեգանության ու բնապահպանության շուրջ։
  • Վեր հանել երկու կողմերի միջեւ գոյություն ունեցող հարցերին, կանֆլիկտներին առնչվող մոտեցումները։

Հետզոտուտությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետազոտությունն իրականացվել է նախաձեռնության անդամ Արտակ Ադամի կողմից։

#ԷկոԲազմազանությունՆախաձեռնություն #EcoDiverCityInitiative 

 

Loading