2024 թվականի ամռանը «Բազմազանություն» հկ-ն իրականացրեց 4 օրյա կուրս՝ «Կանխարգելման կրթություն» ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորված «Սեռական առողջության, իրավունքների, գենդերային ու սեռական բազմազանության կոալիցիա» ԷԿՈՄ-ի կողմից։ 

Նպատակ ունենալով մասնակիցներին զինել սեռավարակների վերաբերյալ համապարփակ գիտելիքներով, ներառյալ դրանց տարբեր տեսակները, ինչպես նաև դրանց դեմ պայքարելու և կանխելու արդյունավետ ձևերը՝ այս 4օրյա դասընթացները համախմբեցին ռուս-ուկրաինական տևական կոնֆլիկտից տուժած գրեթե 20 երիտասարդ ԼԳԲՏՔ+ ներակայացուցչի։ Մեկ այլ նպատակ էր ամրացնել համայնքի պատկանելության զգացումը և մասնակիցների միջև փոխադարձ աջակցությունը։ Ստեղծվել էր ընդունող ու բարեխիղճ միջավայրը, որպեսզի հզորանա այդ կապը։  

Դասընթացի ընթացքում մասնակիցները տեղեկացան սեռավարակների վերաբերյալ, ստացան մանրամասն տեղեկություն տարատեսակ ինֆեկցիաների, փոխանցման ուղիների և կանխման ձևերի վերաբերյալ։ Սեռավարակների վերաբերյալ օրենքի ձևակերպումները ևս ներկայացվեցին՝ անդրադարձ կատարելով ՄԻԱՎ-դրական կարգավիճակի բացահայտմանը և ՄԻԱՎ-ի դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ փոխանցմանը։ 

Ֆորմալ դասընթացներից բացի մասնակիցները նաև անցկացրին հետաքրքիր ժամանակ, խաղացին խաղեր, ինչպես օրինակՄԻԱՎ-ով ապրող գեյ զույգի վերաբերյալ ֆիլմի դիտում, ԼԳԲՏՔ+ անձի ծնողի հետ ջերմ հանդիպում և խարույկ, որի շուրջ մասնակիցները կարողացան հանգստանալ, շփվել և տոնել իրենց փորձառությունները։

Դասընթացի առաջին օրը սկսվեց պաշտոնական բացմամբ, որի ժամանակ մասնակիցները ներկայացրեցին իրենց և տեղեկացան ճամբարի ծրագրին։ 

Երկրորդ օրը խումբը լսեց «Հեպատիտի» և «Հոնորեայի» վերաբերյալ դասախոսություններ, որի ընթացքում նաև քվեսթ խաղացին։ Երեկոն ամփոփվեց ԼԳԲՏՔ+ անձի ծնողի հետ զրույցով, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան տեղեկանալու համայնքի ընտանիքներում հանդիպող մարտահրավերների մասին։ 

Երրորդ օրը շարունակվեց «Սիֆիլիսի» և «Պապիլոմավիորսւի» վերաբերյալ դասախոսություններով, ինչպես նաև հետաքրքրաշարժ դերախաղերով։ Օրվա կարևոր իրադարձություններից է նոր խաղի ներկայացումը։ Այն կոչվում է «Առողջ բառեր» և ստեղծվել է «Բազմազանություն» հկ-ի կողմից ծրագրի շրջանակներում։ Այս նորարակական խաղը, որ հասանելի է հայերենով և ռուսերենով, առաջարակում է խաղացողներին բացատրել սեռավարակների և գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման վերաբերյալ բառեր որոշակի ժամանակահատվածում առանց տվյալ բառի արմատն օգտագործելու։

Օրն ավարտվեց խարույկի շուրջ կազմակերպված խնջույքով, որի ժամանակ մասնակիցները վայելեցին խորոված նրբերշիկ, երգեցին, պարեցին և ամրապնդեցին դասընթացի ժամանակ ձեռք բերված կապերը։ 

Չորրորդ և վերջին օրը նվիրված էր «Խլամիդիա»-ի վերաբերյալ նյութի ներկայացմանը։ Օրվա ծրագրում ներառված էր նաև «Երբեք մի՛ մաքրիր արցունքներդ ձեռնոցներով» (“Never Wipe Your Tears Without Gloves”), որը ներկայացնում է Ստոկհոլմում եպիդեմիայի շրջանում ՄԻԱՎ-ով ապրող գեյ զույգի կյանքը։ Այնուհետև տեղի ունեցավ պաշոնական փակման արարողություն, որի ընթացքում մասնակիցները ստացան շնորհակալագրեր։ Նրանք շատ մեծ դրական հետադարձ կապ տվեցին, որը ցույց տվեց ծրագրի հաջողությունը, և թե ինչպիսի խորը ազդեցություն կարող է այն թողնել։

Դասընթացն իրականացվեց «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հկ-ի կողմից, «Կանխարգելման կրթություն» ծրագրի շրջանակներում, «Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի (ECOM) ֆինանսական աջակությամբ։

#DiverCityNGO #DCNGO #DCTrainings #ECOM #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #ԲՍՄԻԴասընթացներ

#ԷԿՈՄ #EducationForPrevention #կանխարգելմանկրթություն

Loading