«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրվապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ), տոնելով  #IDAHOBIT2022-ը, մայիսի 17-ի հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում և հպարտության ամսվա առթիվ հրապարակում է #5PrideStories փոդքասթերի շարքը։ 

#IDAHOBIT-ի հիմնական նպատակն է բարձրացնել ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելիությունը: «Բազմազանություն» ՀԿ-ն միացել է այս համաշխարհային տոնակատարությանն իր հիմնադրվան օրվանից, իսկ 2021 թվականին հրապարակել է տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ։ 

#5PrideStories փոդքասթերի հնգյակը պատրաստվել է ECOM-ի՝ առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի աջակցությամբ, Ռոբերտ Կարի քաղաքացիական հասարակության ցանցերի հիմնադրամի (CSF) ֆինանսական աջակցությամբ՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված  (#IDAHOBIT2022):

Դուք լսում եք «Բազմազանության ձայնը» մեդիան, որը թողարկելով #5PrideStories փոդքասթերի շարքի առաջին էպիզոդը՝ հյուրընկալել է Արտակ Ադամին, որը էկո քվիր ակտիվիստ է, բնապահպան և հանդիսանում է «Բազմազանություն» ՀԿ-ի հիմնադիր նախագահը։

 

Ադամի հետ զրույցը սկսվում է նրա կողմից բարձրաձայնվող տեղական և գլոբալ խնդիրներից, որոնք մտահոգում են նրան և որոնց շուրջ էլ Ադամը ծավալում է իր ակտիվիստական գործունեությունը։ Նա նշում է․

– Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ շատ խնդիրներ կան, սկսած ընտանեկան բռնությունից, ընդհուպ մինչև բնության վատթարացումը։ Վերջինս ոչ միայն տեղական խնդիր է, այլ նաև՝ համաշխարհային: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ բնությունը այնքան ոչնչածված է ու վնասված, որ նույնիսկ հետ բերել նախկին վիճակին էլ չենք կարող, բայց կարող ենք կանխել հետագա վնասումը: Ես էլ մարդ եմ, որը հետաքրքրված է բնության պահպանությամբ, մյուս կողմից վեգան գաղափարախոսության կրողն եմ, որն ինքնին կենդանիների իրավունքների մասին է։ Բնականաբար չեմ կարող անտարբեր լինել այդ հարցերի շուրջ ու արդեն մի քանի տարի է ինչ ներգրավված եմ բնության պահպանման մի քանի շարժումներում: Այդ շարժումներն ուղղված են ոչ միայն բնության պահպանմանն, այլ նաև կենդանիների իրավունքներին, կամ համայնքային մակարդակում բնապահպանությանը՝ օրինակ Ամուլսարը և այլն: 

Քանի որ ինձ շատ հոգեհարազատ է բնության հետ հաղորդակցությունը, այսինքն ես շատ կարևորում եմ մարդ – բնություն հարաբերություններում հավասարակշռությունը, ես փորձում եմ պահել դա, նույնիսկ անձնական մակարդակում: Վերջին շրջանում ավելի շատ եմ փորձում հանդես գալ բնապահպանական միջոցառումներ իրականացնելով։ Խնդիրը բնության պահպանության անհրաժեշտությունն է այս պահին և շատ ակտուլ ու կարևոր է, որովհետև մենք արդեն իսկ տեսնում ենք բնության դեգրադացիայի հետևանքները: 

Ներկայացնելով այս ամենը, Ադամը խոսում է նաև որպես ԼԳԲՏ անձ ակտիվիստական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին, նշելով, որ հաճախ մի շարք խնդիրների է բախվում իր սեռական ուղղվածության  ու գենդերային ինքնության պատճառով։ Մյուս կողմից հավելում է, որ չնայած այս ամենին, պետք է շարունակենք ակտիվորեն պայքարել հանուն մեր հնարավորությունների ստեղծման ու կարծրատիպերի կոտրման։

Ներկայացնում է բուսակերության ու վեգանության մասին, թափոնների ու աղբի տարանջատման, թափոնների վերամշակման կարևորության ու մի շարք այլ կարևոր գործողությունների մասին, որոնք կարող են էականորեն փոխել ու բարելավել մեր կենցաղը, կյանքի որակը ինչպես համայնքային, այնպես էլ պետական մակարդակում։ 

Զրույցում առանձնահատուկ կարևորում է այն պնդումը, որ ԼԳԲՏՔ+ անձինք միշտ ավելի իրազեկ են ու միշտ գտնվում են ցանկացած պայքարի առաջնագծում։ Նշում է․

-Դա իրականում, ոչ թե կարծրատիպ է, որ ԼԳԲՏ անձիք ավելի իրազեկ են, այլ իրականություն է: Որովհետև ԼԳԲՏ անձինք լինելով ամենա խոցելի և թիրախավորված խումբը հասարակության մեջ, ավելի շատ տեղեկատվություն են ձեռք բերում տարբեր հարցերի շուրջ, քանի որ ավելի շատ են կարիք ունենում ուսումնասիրելու որևէ հարց կամ խնդիր՝ կանխարգելելու իրենց նկատմամբ կարծրատիպային մոտեցումը, խտրականությունը, բռնությունը, խարանը, որոնք տարբեր ձև են դրսևորվում, -և հավելում է, որ ԼԳԲՏՔ+ անձինք ավելի ապրումակից են, առավել ևս կենդանիների նկատմամբ: Նա դիտարկման տակ է վերցնում հայրիշխանական կարգերն ու համեմատում կենդանիների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի հետ։ 

Նա վստահ է, որ եթե մարդիկ սկսեն թափոնները տեսակավորել, վերամշակել և խնայողաբար վերաբերվել բնությանը՝ ավելի առողջ միջավայր կունենանք: Մյուս կողմից, խորհուրդ է տալիս ծառ տնկել՝ փրկելու բնության վատթարացումը և հարգել այլոց ինքնությունները, ընդունելով, որ ոչ ոք վերադաս չէ մյուսից։

#TheVoiceofDiversity #5PrideStories #LGBT #HumanRights #LGBTRights #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #TheVoiceofDiversity #5PrideStories

 

Loading