«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրվապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ), տոնելով #IDAHOBIT2022-ը, մայիսի 17-ի հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում և հպարտության ամսվա առթիվ հրապարակում է #5PrideStories փոդքասթերի շարքը։
#IDAHOBIT-ի հիմնական նպատակն է բարձրացնել ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելիությունը: «Բազմազանություն» ՀԿ-ն միացել է այս համաշխարհային տոնակատարությանն իր հիմնադրվան օրվանից, իսկ 2021 թվականին հրապարակել է տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ։
#5PrideStories փոդքասթերի հնգյակը պատրաստվել է ECOM-ի՝ առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի աջակցությամբ, Ռոբերտ Կարի քաղաքացիական հասարակության ցանցերի հիմնադրամի (CSF) ֆինանսական աջակցությամբ՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված (#IDAHOBIT2022):
Դուք լսում եք «Բազմազանության ձայնը» մեդիան, որը թողարկելով #5PrideStories փոդքասթերի շարքի հինգերորդ էպիզոդը՝ հյուրընկալել է Գոգա-Էմմի Կարապետյանին, որը տրանս անձ է։
Լինելով տրանս անձ և բախվելով մի շարք խնդիրների, Գոգան կարողացել է կայանալ որպես խոհարար և բլոգեր:
Գոգան պատմում է, որ իր ուսանողական տարիներին շատ է խտրականցվել և բռնության ենթարկվել: Ինչպես օրինակ այս դեպքը, երբ այն ուսումնարանում, որտեղ սովորում էր, համակուրսեցիները տարածել էին իր կերպարանափոխված նկարները և բոլորն իմացել էին իր տրանս ինքնության մասին։ Դեպքից հետո նաև դիմել էր ուսումնարանի տնօրենին, որը նույնպես խտրական վերաբեմունք է ցուցաբերել իր նկատմամբ:
– Ի շնորհիվ ԼԳԲՏՔ+ համայնքահեն հասարակական կազմակերպությունների ես ավելի իրազեկ էի և տիրապետում էի իմ իրավունքները: Տնօրենն ուզում էր ինձ հեռացնել ուսումնարանից, միայն նրա համար, որ ես տրանսգենդեր անձ եմ։ Երբ տնօրենի մոտ մտա և այդպիսի վերաբերմունքի հանդիպեցի, բարձրաձայնեցի իմ իրավունքների մասին, ասելով, որ եթե ինձ հեռացնեք, կդիմեմ դատարան ու կտեղեկացնեմ, որ խախտել եք իմ կրթությույն ստանալու իրավունքը։ Ի պատասխան իմ այս դիրքորոշմանը, տնօրենն ասաց, որ ես կարող եմ մնալ ու սովորել մյուսներին հավասար, բայց եթե դեպքեր լինեն ուսումնարանից դուրս, նա պատասխանատվություն չի լինի դրանց համար։ Նման և այլ դեպքերից հետո, ես կարող եմ վստահ ասել, որ իրազեկ և տեղեկացված լինելը պաշտպանված լինելու գրավական է»։
Խոհարարի իր կարիերան Գոգան իրականացնում է հիմնականում սոցիալական մեդիա հարթակներում՝ բլոգինգի միջոցով: Գոգան ասում է, որ ֆուդբլոգինգը ևս դրսևորման մի ձև է և մարդիկ պետք է հասկանան, որ տրանս անձինք սեքս աշխատանքից բացի, նաև այլ աշխատանքներով կարող են զբաղվել և զբաղվում են։
Գոգան իր երազանքների մասին խոսելիս, ասում է․
– Երբ սեռափոխման վիրահատություններն ավարտեմ, վերադառնալու եմ իմ՝ խոհարարի կարիերային: Մի փոքրիկ կրպակ եմ բացելու, որտեղ հայկական նորաստեղծ քաղցրավենիքներ կմատուցեմ և հույս կունենամ, որ կկարողանամ վաճառել, քանի որ «տրանս անձանց ձեռքից բան չեն գնում, կամ պատրաստածը չեն ուտում»։ Դե գիտեք, այսպիսի խտրական մոտեցումներ կան տրանս անձանց նկատմամբ։
Հիմնվելով իր փորձի վրա, Գոգան խորհուրդ է տալիս անկեղծ լինել նախ ինքներս մեր հանդեպ, ապա մեր ընտանիքների: Պետք է փորձել բացատրել մեր ծնողներին, թե ինչ ենք զգում, և եթե չի ստացվում, ապա կարող ենք դիմել ԼԳԲՏՔ+ համայնքահեն ՀԿ-ներին: Այս խոսքում նշում է, որ չափազանց կարևոր է ԼԳԲՏՔ+ համայնքահեն ՀԿ-ների գործունեությունը և աշխատանքը: Դա օգնում է միայնակ չզգալ։
#TheVoiceofDiversity #5PrideStories #LGBT #HumanRights #LGBTRights #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #TheVoiceofDiversity #5PrideStories