«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրվապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ), տոնելով  #IDAHOBIT2022-ը, մայիսի 17-ի հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում և հպարտության ամսվա առթիվ հրապարակում է #5PrideStories փոդքասթերի շարքը։ 

#IDAHOBIT-ի հիմնական նպատակն է բարձրացնել ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելիությունը: «Բազմազանություն» ՀԿ-ն միացել է այս համաշխարհային տոնակատարությանն իր հիմնադրվան օրվանից, իսկ 2021 թվականին հրապարակել է տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ։ 

#5PrideStories փոդքասթերի հնգյակը պատրաստվել է ECOM-ի՝ առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի աջակցությամբ, Ռոբերտ Կարի քաղաքացիական հասարակության ցանցերի հիմնադրամի (CSF) ֆինանսական աջակցությամբ՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված  (#IDAHOBIT2022):

Դուք լսում եք «Բազմազանության ձայնը» մեդիան, որը թողարկելով #5PrideStories փոդքասթերի շարքի երկրորդ էպիզոդը՝ հյուրընկալել է ԼԳԲՏ անձ Սևակ Կիրակոսյանին։

 

Սևակը հանդես է գալիս որպես անկախ ուսուցիչ՝ դասավանդելով անգլերեն, ֆրանսերեն, արարող արվեստի մարդ և կրում է օբյեկտիվիզմի գաղափարախոսությունը։ 

Զրույցի սկզբում Սևակը պատմում է իր մասին, ապա ներկայացնում նաև, թե ինչու ու երբ որոշեց հարել օբյեկտիվիզմին ու հանդես գալ որպես օբյեկտիվիստ։ Նա խոսում է իր փոխհարաբերությունների, մարդկանց ու երևույթների մասին։

Նա նշում է, որ ուզում է վայելել կայնքն ու ունենալ բազում փորձառություններ՝ զգալով դրանք։ Զուգահեռներ է անցկացնում ֆիզիկական ու հոգևոր զգացողությունների միջև և ասում, որ դասավանդելն իր համար ևս փորձառություն է, քանի որ յուրաքանչյուր մարդու հետ հարաբերությունը նոր փորձառություն է։

Անկախ ուսուցիչ դառնալուց առաջ Սևակն աշխատել է մի քանի տարբեր կազմակերպություններում, սակայն վերջիվերջո հանգել է այն մտքին, որ անկախ ուսուցիչ լինելն իրեն ավելի է գրավում, հաշվի առնելով հավասար փոխահարաբերությունների մոդելը։

Զրույցն ամփոփում է մի քանի խորհուրդներով, որոնցից մեկը մեջբերում է Օշոյից։ 

  • Կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է վախը, – մեջբերում է Սևակը, ասելով, որ երբ առաջին անգամ կարդաց այս միտքը, մեծապես դրական ազդեցություն զգաց իր կյանքի վրա։

#TheVoiceofDiversity #5PrideStories #LGBT #HumanRights #LGBTRights #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #TheVoiceofDiversity #5PrideStories

Loading