«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Companion Map Armenia» ծրագիրը (CMA), որի շրջանակներում ստեղծում է «provodnik.online» հավելվածի հայաստանյան տարբերակը՝ «Ուղեցույցը»։

«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց մատչելիության հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հավելվածում ներառված է լինելու ՀՀ ողջ տարածքը։ Քարտեզում վայրերի մատչելիության տեղորոշումը իրականացվում է հավելվածը ներբեռնող և օգտագործող անձանց կողմից թողնված կարծիքների ու գնահատականների միջոցով (մատչելի է, մատչելի չէ, կիսով չափ է մատչելի և այլն)։ Շուտով հավելվածը կանցնի թեստավորման գործընթացը, որից հետո կգործարկվի, որի համար կազմակերպությունը համալրում է իր կամավորական թիմը։  

Քարտեզի համալրման համար կազմակերպությունը հավաքագրում է կամավորներ, որոնց աջակցությամբ էլ կամբողջացնենք քարտեզը։

  • Կամավորներից չեն պահանջվում հատուկ հմտություններ, պարզապես բջջայիններից օգտվելու նվազագույն կարողությունների կարիք կլինի։
  • Զբաղվածությունը շատ չէ և հստակ աշխատաժամեր չկան։
  • Կամավորական աշխատանքը ժամանակավոր է, պահանջվում է 15-20 օրվա ներգրավվածություն՝ սկսած մարտի 2-ից։
  • Աշխատանքների ավարտին կամավորները կսերտիֆիկատավորվեն՝ ծրագրում մասնակցություն ունենալու համար։
  • Լավագույն կամավորները կընտրվեն որպես մենթորներ հավելվածի մասին տեղեկատվության տարածման համար և կներգրավվեմ հետագա կարճաժամկետ աշխատանքներում ևս։
  • Ցակության դեպքում խնդրում ենք լրացնել հայտը։ 
  • Գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը։

Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատենք։

#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #PeopleWithDisabilities

Loading