«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Companion Map Armenia» ծրագիրը (CMA), որի շրջանակներում ստեղծում է «provodnik.online» հավելվածի հայաստանյան տարբերակը՝ «Ուղեցույցը»։
«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց մատչելիության հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հավելվածում ներառված է լինելու ՀՀ ողջ տարածքը։ Քարտեզում վայրերի մատչելիության տեղորոշումը իրականացվում է հավելվածը ներբեռնող և օգտագործող անձանց կողմից թողնված կարծիքների ու գնահատականների միջոցով (մատչելի է, մատչելի չէ, կիսով չափ է մատչելի և այլն)։ Շուտով հավելվածը կանցնի թեստավորման գործընթացը, որից հետո կգործարկվի, որի համար կազմակերպությունը համալրում է իր կամավորական թիմը։
Քարտեզի համալրման համար կազմակերպությունը հավաքագրում է կամավորներ, որոնց աջակցությամբ էլ կամբողջացնենք քարտեզը։
- Կամավորներից չեն պահանջվում հատուկ հմտություններ, պարզապես բջջայիններից օգտվելու նվազագույն կարողությունների կարիք կլինի։
 - Զբաղվածությունը շատ չէ և հստակ աշխատաժամեր չկան։
 - Կամավորական աշխատանքը ժամանակավոր է, պահանջվում է 15-20 օրվա ներգրավվածություն՝ սկսած մարտի 2-ից։
 - Աշխատանքների ավարտին կամավորները կսերտիֆիկատավորվեն՝ ծրագրում մասնակցություն ունենալու համար։
 - Լավագույն կամավորները կընտրվեն որպես մենթորներ հավելվածի մասին տեղեկատվության տարածման համար և կներգրավվեմ հետագա կարճաժամկետ աշխատանքներում ևս։
 - Ցակության դեպքում խնդրում ենք լրացնել հայտը։
 - Գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը։
 
Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատենք։
#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #PeopleWithDisabilities
 ![]()
 
				