«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն (ՀԿ) իրականացնում է «Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող lll-օրյա օնլայն դասընթացը։
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում բազմակարծության մշակույթի զարգացմանը, իրազեկել բազմազանության մասին։
«Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող lll-օրյա օնլայն դասընթացի ժամանակ քննարկվելու ենք հետևյալ թեմաները․
Բազմազանության մշակույթը և մարդու իրավունքների դերը մշակութային բազմազանության ապահովման համար
Ինչպես կարող է աջակցել մշակութային բազմազանությունը
Մշակույթներ
Ինքնամք և ինքնահոգատարություն
Դասընթացի երրորդ օրը ունենալու ենք ազատ հարթակ տարբեր թեմաներով քննարկումների համար։
Դասընթացը տեղի կունենա մարտի 25-27-ը, ամեն երեկո՝ 19։00-ին։
Յուրաքանչյուր դասընթաց տևելու է 2 ժամ։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հայտով:
Դասընթացի ավարտին երեք օրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձինք կստանան մասնակցությունը հաստատող հավաստագրեր։
Դասընթացը նախատեսված է յուրաքանչյուրի համար։
Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատենք էլեկտրոնային հասցեով։
Հարցերի դեպքում գրել ngo.divercity@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +37455793507 հեռախոսահամարով։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #EverybodyHasTheRightToBeHappy #ԵրջանիկԼինելուԻրավունքըԲոլորիննԷ#DCTrainings #Queer #LGBTPeople