«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն (ՀԿ) իրականացնում է «Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող lll-օրյա օնլայն դասընթացը։
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում բազմակարծության մշակույթի զարգացմանը, իրազեկել բազմազանության մասին։
«Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող lll-օրյա օնլայն դասընթացի ժամանակ քննարկվելու ենք հետևյալ թեմաները․

Բազմազանության մշակույթը և մարդու իրավունքների դերը մշակութային բազմազանության ապահովման համար
Ինչպես կարող է աջակցել մշակութային բազմազանությունը
Մշակույթներ
Ինքնամք և ինքնահոգատարություն

Դասընթացի երրորդ օրը ունենալու ենք ազատ հարթակ տարբեր թեմաներով քննարկումների համար։

Դասընթացը տեղի կունենա մարտի 25-27-ը, ամեն երեկո՝ 19։00-ին։
Յուրաքանչյուր դասընթաց տևելու է 2 ժամ։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հայտով:

Դասընթացի ավարտին երեք օրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձինք կստանան մասնակցությունը հաստատող հավաստագրեր։

Դասընթացը նախատեսված է յուրաքանչյուրի համար։

Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատենք էլեկտրոնային հասցեով։

Հարցերի դեպքում գրել ngo.divercity@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +37455793507 հեռախոսահամարով։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #EverybodyHasTheRightToBeHappy #ԵրջանիկԼինելուԻրավունքըԲոլորիննԷ#DCTrainings #Queer #LGBTPeople

Loading