Հարգելի՛ գործընկերներ և հետևորդներ, ինչպես արդեն հրապարակել ենք, «Բազմազանւթյուն» ՀԿ-ն սույն թվականի ապրիլի 26-ին տոնեց իր երկրորդ ամյակը։ Կրկին ցանկանում ենք հիշեցնել, որ կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բազմակարծության և բազմազանության տարածմանը, ինչպես նաև զբաղվել խոցելի ու թիրախավորված անձանց սոցիալականացմամբ, շահերի ու իրավունքների պաշտպանությամբ։
Հիմնադրման օրվանից կազմակերպությունը, ինչպես նաև «Էկո բազմազանւթյուն» երիտասարդական, կրթական նախաձեռնությունն, արդեն իսկ հասցրել են իրենց ծրագրերում, միջոցառումներում ու իրադարձություններում ներգրավել ավելի քան 950 անձի, իրականացնել 6 ծրագիր, ավելի քան 10 դասընթաց և 100-ից ավել տարբեր իրադարձություններ, միջոցառումներ, հանդիպումներ, սեմինարներ, վեբինարներ, քննարկումներ և այլն։ ԲՍՄԻ ՀԿ-ի մասին մանրամասնորեն կարող եք տեղեկանալ մեր ֆեյսբուքյան («Բազմազանւթյուն» ՀԿ | «Էկո բազմազանւթյուն» նախաձեռնություն), յութուբյան, ինստագրամյան, թվիթերյան սոցիալական մեդիա հարթակներում։
Սիրով ենք տեղեկացնում, որ Արտակ Ադամը վերընտրվել է ԲՍՄԻ ՀԿ նախագահ։
2021 թվականի ապրիլի 30-ին կազմակերպության Ժողովի հերթական նիստում որոշվեց չփոփոխել անդամների դերը և շարունակել աշխատել նույն կերպ, ինչպես աշխատել է մինչ այս։ Հիշեցնենք, որ մինչ այս Արտակը նախագահում էր կազմակերպությունը և համակարգում կազմակերպության ծրագրերը։ Չնայած սրան, կազմակերպությունն ունի հորիզոնական կառավարում, այսինքն որոշումներն ընդունվում են Ժողովի կողմից, բոլորի լիաձայն համաձայնությամբ։ Ժողովի անդամներն են կազմակերպության աշխատակիցները և հիմնական անդամները, բայց ոչ կամավորները, փորձնակները։
Այսպիսով ԲՍՄԻ ՀԿ-ի Ժողովի անդամներն են․
Արտակ Ադամ | Հիմնադիր-նախագահ և ծրագրերի համակարգող
Լիզա Սահակյան | Ֆեմինիստական ծրագրերի համակարգող
Յուլիյա Նիկոլի | Կրեատիվ ղեկավար և երիտասարդական աշխատակից
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO