Ի՞նչ է «Ուղեցույցը»
«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որը, տրամադրելով տեղեկություն և ցույց տալով մատչելի երթուղայինների ճանապարհագծերը, ինչպես նաև ՀՀ բոլոր հասարակական տարածքները՝ ըստ դրանց հասանելության մակարդակի, ուղեկցում է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։ «Ուղեցույցում» հնարավոր է թողնել գրառում նոր շինությունների վերաբերյալ, գնահատել և օգտվել հետադարձ կապից: «Ուղեցույցը» ստեղծվել է «Բազմազանություն» ՀԿ-ի կողմից։
«Ուղեցույց» հավելվածի գործառույթներն են․
-
Տալ տեղեկություն տեղանքի մատչելիության մասին
«Ուղեցույց» հավելվածից օգտվողը կարող է ստանալ տեղեկություն շինությունների ներառականության կամ անհարմարավետության մասին։ Օգտվողը կարող է նոր կետի մասին (շինություն, կառույց կամ վայր) ավելացնել տեղակություն և հետադարձ կապի միջոցով թողնել կարծիք ու գնահատակն այդ կետի հասանելության վերաբերյալ։
-
Ցույց տալ հասանելի երթուղին
«Ուղեցույց» հավելվածից օգտվողը կարող է տեսնել ՀՀ-ում առկա ներառական հասարակական երթուղայինների ճանապարհագծերը։
-
Արագ դիմումներ ուղարկել կառավարությանը
Երբ որևէ վայր կամ շինություն ստանում է տասը բացասական արձագանք, հավելավածն ավտոմատ հաղորդագրություն (բողոք) է ուղարկում համապատասխան մարմիններին՝ խնդիրը լուծելու համար։
«Ուղեցույցն» օգտագործելու համար կարող եք դիտել այս տեսանյութը, այցելել մեր յութուբյան ալիք, միանալ տելեգրամյան խմբին կամ պարզապես հետևել կազմակերպության էջերին սոցիալական մյուս հարթակներում, ինչպես նաև «Ուղեցույցի» ֆեյսբուքյան էջին։
Հաշվի ստեղծման, վայրերի և գնահատականների ավելացման մանրամասն բնութագրությանը ծանոթանալու համար, կարող եք ընթերցել Օգտվողի ձեռնարկը:
Հետազոտական տեղեկություններ
«Ուղեցույց» հավելվածի ստեղծման ընթացքում կազմակերպությունը պաշտոնական հարցումներ էր ուղարկել մի շարք պետական կառույցներ, որոնց պատասխանների հիման վրա էլ «Ուղեցույցի» կամավորները համալրել են հավելվածը, մյուս կողմից աշխատանքային թիմը հավաքագրել և մեկտեղել է որոշակի հետազոտական տեղեկություններ, հանդես եկել մի քանի դիտարկումներով ու առաջարկություններով։ Ծանոթացեք հետազոտական տեղեկություններին այստեղ։
Կապ հաստատեք մեզ հետ
«Ուղեցույց» հավելվածի ստեղծման առաջին օրվանից մենք շարունակում ենք կատարելագործել այն, ուստի Ձեր կարծիքը չափազանց կարևոր է մեզ համար։ Թողեք Ձեր գնահատակնները կամ կապ հաստատեք կազմակերպության հետ էլեկտրոնային փոստով՝ ughecuyc@gmail.com կամ մեր սոցիալական հարթակների միջոցով։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #CompanionMapArmenia #CMA #Ughecuyc