2023 թվականի նոյեմբերի 9-10-ը «Էկո բազմազանություն» երիտասարդական կրթական նախաձեռնությունը մի խումբ երիտասարդների համար իրականացրեց «Աղտոտվածության ու դրա հետևանքների մասին» խորագիրը կրող երկօրյա դասընթացը։
Դասընթացի նպատակն էր նպաստել մարզաբնակ և երևանաբնակ երիտասարդների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նպաստել քաղաքացիների էկոլոգիական գիտակցության ամրապնդմանը։
Մյուս կողմից երկօրյա դասընթացի մասնակիցների շրջանում ձևավորվեց աղտոտվածության հետևանքների ու դրանց վերացման անհրաժեշտ կարևորության մասին երկխոսություն և տրամադրեց գիտելիքներ մարդ-բնություն հարաբերությունների եռակողմ մոդելի մասին։
Դասընթացին մասնակցեցին բնապահպանությամբ և բնապահպանական հիմնախնդիրներով հետաքրքրվող երիտասարդները՝ Երևանից և մարզերից։
Դասընթացավարներն էին․
🌱 վեգան, բնապահպան՝ Արտակ Ադամը,
🌱 էկո ակտիվիստ, էկոլոգիական հարցերով փորձագետ՝ Արփինե Գալֆայանը։
Երկօրյա դասընթացի ժամանակ խոսվեց աղտոտվածության, դրա տեսակների, առաջացման պատճառների և իհարկե, հետևանքների մասին։ Բանախոսները նաև ներկայացրեցին տեղեկություններ Հայաստանում աղտոտվածության մակարդակի մասին, իրազեկեցին հանքարդյունաբերության ու հանքերի շահագործման բացասական ազդեցությունների մասին։
Արդյունքում՝ մասնակիցները պատկերացում կազմեցին բնապահպանության և բնության շահագործման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ, օրինակ՝ աղտոտվածությունը, դրա արդյունքում առաջացող հիվանդությունները, որոնք տարածված են մարդկանց շրջանում, սովորեցին թե որ տեսակ աղտոտվածությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպես նաև ինչպես են շահագործվում հանքերը Հայաստանում, որոնք են ամենամեծ հանքերը, ինչ վիճակում են գտնվում, ովքեր են պատասխանատուները և պետության դերը աղտոտվածության հետևանքների վերացման գործընթացներում։