«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացված հերթական ծրագիրը 

Կազմակերպությունը, հանդիսանալով երիտասարդ խոցելի ու թիրախավորված խմբերի ու անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ զբաղվող, բազմազանության ու բազմակարծության ճանաչմանն ու ընդունման նպատակ ունենալով 2023 թվականին իրականացրե «Կազմակերպության ներուժի հզորացում» ծրագիրը, որն իրականություն դարձավ  «Հրատապ գործողությունների հիմնադրամ հանուն ֆեմ ակտիվիզմի» կազմակերպության ֆինանսական աջակցության շնորհիվ։

Բյուջե 

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 11,600 դոլար։ 

Իրականացման ժամկետները 

Ծրագիրը տևել է 8 ամիս՝ ապրիլ ամսից մինչև նոյեմբեր։ 

Նպատակը 

Ծրագրի գլխավոր նպատակն է եղել զարգացնել կազմակերպությունը և բացահայտել նրա ներուժը։ 

Արդյունքը 

Ծրագիրը մի քանի արդյունք է կանխատեսել․ 

  • Ամբողջացնել և ավարտել զարգացման ռազմավարական ծրագիրը, 
  • Զարգացնել մի քանի ռազմավարություններ, ինչպես օրինակ ֆինանսական և գնումների (ամենակարևոր երկու ուղղությունները) 
  • Հաստատել կապեր նոր ֆոնդերի հետ և նախաձեռնել նոր ծրագրեր՝ կազմակերպության նպատակներին հասնելու համար՝ ներգրավելով նոր ֆոնդահայթայթող, 
  • Ապահովել ապահով գրասենյակային տարածք և ստեղծել ապահով կենտրոն՝ կազմակերպության շահառուների համար, այս դեպքում՝ երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների համար։ 

Ծրագրի շնորհից «Բազմազանություն» ՀԿ-ն ընդլայնեց իր միջազգային համագործակցությունը անդամակցելով մի քանի միջազգային ցանցերի, կայուն համագործակցություն մեկնարկեց մի շարք անհատ փորձագետների, միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ, շարունակեց ակտիվ մատուցել մի քանի ծառայություններ, այդ թվում՝ ոչ-ֆորմալ կրթական, ԳԲՏՔ+ զորակոչիկների համար իրավական խորհրդատվությունների ծառայությունները և շարունակեց տրամադրել համակողմանի աջակցություն այն նախաձեռնություններին, որոնք ռեսուրսների հնարավորության խնդիրներ ունեն։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #ԲՍՄԻՀԿ #Կազմակերպությաններուժիհզորացում #FosteringOrganization’sPotential  #LGBT #HumanRights #lgbtrights

Loading