«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (հկ) կյանքի կոչեց հերթական նորարար գաղափարը աշխատելով ավելի քան 25 ակտիվ երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձաբնց հետ։

Կազմակերպությունն իրականացրեց «Ապագայի երիտասարդական աշխատողները» եռափուլ ծրագիրը՝ ՊլանետՌոմեո հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի բյուջե

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 5760 եվրո։

Ծրագրի իրականացման ժամկետներ

Ծրագիրն իրականացվել է 4 ամսվա ընթացքում, 2024 թվականի մարտից հունիս։

Ծրագրի նպատակ

Նպատակն էր հզորացնել ԼԳԲՏՔ+ երիտասարդներին՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ դառնալու եռանդուն առաջնորդներ և իրավապաշտպաններ: Ծրագիրը կենտրոնացած էր երիտասարդական աշխատանքի, սոցիալական մեդիա հարթակների ու չատերի, Էրազմուս+ երիտասարդական փոխանակումների և երիտասարդական այլ հնարավորությունների վրա:

Ծրագրի գործունեություններն և արդյունքները

Նախագիծը բաղկացած էր երկու հիմնական մասից.

  1. 8-օրյա սեմինարներ՝ երիտասարդ ԼԳԲՏՔ+ մասնակիցներին տրամադրելու առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ, և
  2. նրանց կողմից իրականացվող փոքր միջոցառումներով և իրադարձություններ, որի ընթացքում արդեն իսկ երիտասարդ առաջնորդները նախաձեռնեցին տարբեր միջոցառումներ, որոնցից էին.

1․ Թվով չորս փոդքասթ. Մասնակիցները ստեղծել և հրապարակել են հետևյալ փոդքասթները,

2․ Չորս կարճ տեղեկատվական տեսանյութեր.

3․ Երկու ֆոտոարշավ, որոնցից

  • առաջինն ուղղված է ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականության դեպքերը բարձրաձայնելուն, մյուսը՝
  • ԼԳԲՏՔ+ անձանց շրջանումմոտ մարմնի դրական մտածելակերպը խթանող:

4․ Մարդկային պատմություն,

  • հզոր պատմություն, որն ընդգծում է տրանս ակտիվիստի անձնական փորձառությունները և մարտահրավերները, որոնց անձը հանդիպել է իր կյանքի ընթացքում և հաղթահարել դրանք։

5․ ԼԳԲՏ-ի համար հարմար վայրերի քարտեզ.

  • ԼԳԲՏՔ+ համայնքի համար ապահով տարածքների քարտեզ՝ Երևանում (սա չի հրապարակվում անվտանգության նկատառումներով):

6․ Հպարտության կոլաժ.

  • համատեղ հեղինակված ԼԳԲՏՔ+ համայնքային արվեստի ստեղծագործություն, որը տոնում է բազմազանությունն ու ներառականությունը և պատկերում է գոյություն ունեցող սարսափելի հոմոֆոբիան ԼԳԲՏՔ+ համայնքի նկատմամբ:

Բացի այս գործողություններից, մեր թիմը ստեղծել է ԼԳԲՏՔ+ երիտասարդների հետ աշխատելու համապարփակ մոդուլ՝ նրանց առաջնորդության, երիտասարդական աշխատանքի և շահերի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստելու համար:

 

Լրացուցիչ տեղեկություն

20 երիտասարդ մասնակիցների էներգիան և ոգևորությունը վարակիչ էին դասընթացի ողջ ընթացքում: Նրանք ակտիվորեն ներգրավվեցին բեղմնավոր քննարկումների մեջ, ձևավորեցին նոր կապեր և ձեռք բերեցին անգնահատելի պատկերացումներ: Առաջնորդության վերապատրաստման դասընթացի յուրաքանչյուր մասի փակման միջոցառումների ժամանակ յուրաքանչյուր մասնակից ստացավ ավարտական ​​վկայական՝ նշելով իրենց նվիրվածությունն ու առաջընթացը:

 

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #COCNetherlands

Loading