Այս փոդքասթում հարցազրույց տվողը Ջոնն է (պայմանական անուն), որը ռուս տրանսգենդեր գեյ տղամարդ է և տեղափոխվել է Հայաստան։ ԼԳԲՏ համայնքի դեմ ընդունված կարգավորումների պատճառով և գիտակցելով օրհասական վտանգը իր երկրում՝ նա հեռացավ Ռուսաստանից։ Չնայած Եվրոպա տեղափոխվելու մտքերին նա շատ դժվարություններ ուներ վիզա ստանալու հարցում։ Վերջապես Ջոնը ընտրեց Հայաստանն ու այստեղ գտավ ջերմություն, որը դարձավ իր հայրենիքից հեռանալու և ատելությունը հաղթահարելու հույսը։

Հետսովետական կյանքին ընտելանալը հսկայական մարտահրավեր էր նրա համար։ Հասարակական կյանքի շատ նրբություններ, ինչպես օրինակ ավտոբուսներում տարեցներին տեղը զիջելը, ամենօրյա փորձություն են դարձել։ Մեկ այլ խոչընդոտ է լեզուն։ Որոշ դեպքերում ռուսերեն խոսելը թվում է առավելություն, և Ջոնը պարբերաբար կասկածանքով է մոտենում այն հարցին, թե արդյոք օգտագործի լեզուն և երբ խուսափի դրա կիրառումից։ 

Սակայն հայ հարևանների բարությունը հրաշալի է իր համար։ Ի տարբերություն Ռուսաստանի «հեռու ոգիների», այստեղ կապեր հեշտությամբ ստեղծվեցին։ Նրանց պարզությունը, բարեգութ լինելը Ջոնի սրտի համար արևի շողերի պես էին։ 

«Իմ բոլոր ռուս ընկերներին ես կտամ հետևյալ խորհուրդը․ շփվեք հայերի հետ։ Նրանց ջերմությունը սահմաններ չի ճանաչում, և նրանք միշտ պատրաստ են ձեզ ընդունել իրենցից մեկը»,- ամփոփում է Ջոնը։

Նշում․ փոդքասթը հասանելի է միայն անգլերեն։

Փոդքասթը ձայնագրվել է «Առաջնորդության դասընթաց երիտասարդ անձանց համար» երիտասարդական աշխատողների վերապատրաստման մասնակից Ահարոն Ռոսների կողմից: Դասընթացը տեղի է ունեցել «Երիտասարդ աշխատողները հանուն ապագայի» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում վերապատրաստված երիատարդական աշխատողները կյանքի են կոչում իրենց գաղափարները։ 
Հիշեցնենք, որ  «Երիտասարդ աշխատողները հանուն ապագայի» ծրագիրը ֆինանսավորվել է Պլանետ Ռոմեո հիմնադրամի կողմից։ 

#TheVoiceofDiversity #HumanRights #CulturalRights #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO

Loading