Հետևիր մեզ ինստագրամում և ֆեյսբուքում։

🚀 Ուզու՞մ ես դառնալ փոփոխությունների մասը 🌟 գրանցիր այս հղմամբ։

Դու կարող ես դա անել՝ միանալով մեր նոր և յուրօրինակ նախաձեռնությանը։

«Բազմազանություն»    սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն (հկ) հրավիրում է քեզ միանալու իր դինամիկ և նորարար թիմին։

«Բազմազանություն»-ում մենք հավատում ենք երիտասարդների ներուժին և վստահում եռանդին 🤝

🟣 «Բազմազանություն» հկ-ի մեկամյա անդամակցությունը մեկնարկում է սեպտեմբերին,

🟣 Գրանցվել կարող ես մինչև օգոստոսի 31-ը,

🟣 Հասարակական կազմակերպությունը գտնվում է Երևանի սրտում,

🟣 Մենք բաց ենք երեքշաբթիից շաբաթ։

Դառնալով «Բազմազանություն» հասարակական կազմակերպության անդամը՝ դու ձեռք կբերես մի շարք հնարավորություններ, այդ թվում․

  • Կկարողանաս մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող դասընթացներին ու ծրագրերին,

  • Կունենաս անվճար հնարավորություն աշխատելու կազմակերպության երիտասարդական կենտրոնում,

  • Ցանկության դեպքում կենտրոնում կկարողանաս իրականացնել միջոցառումներ, կազմակերպել քննարկումներ, դասընթաներ, վեբինարներ, սեմինարներ և այլն,

  • Կունենաս առաջնահերթություն Erasmus+ Youth Exchange-ների ընտրության փուլում,

  • Ինչպես նաև կարող ես ստանալ առաջնահերթություն մեր կողմից տրամադրվելիք ենթադրամաշնորհների դեպքում,

  • Ստանալ աջակցություն նոր գաղափարների գեներացման և իրագործման հարցում,

  • Դիմել իրավական խորհրդատվության,

  • Հանդես գալ կազմակերպության անունից և դիմել տարբեր ծրագրերի ու դասընթացների,

  • Ներգրավվել կազմակերպության ռազմավարական պլանավորման գործընթացներում և քաղաքականությունների մշակման աշխատանքներում,

  • Մասնակիցը դառնալ կազմակերպության տարեկան զարգացման պլանի քննարկման ժողովների ու հանդիպումների և հանդես գալ առաջարկներով,

  • Ցանկացած պահի ստանալ հավաստագրեր, սերտիֆիկատներ ու վկայականներ։

Իսկ մեր անդամներից ակնկալում ենք հետևյալը․

  • Հարգել մյուս անդամներին,

  • Կիսել կազմակերպության արժեքները,

  • Լինել ստեղծարար ու նորարար,

  • Լինել ճկուն և բաց մարտահրավերների նկատմամբ,

  • Դառնալ թիմային ընտանիքի մաս,

  • Նվիրված լինել այն աշխատանքներին, որ կկատարես «Բազմազանություն»-ում,

  • Նպաստել կազմակերպության աճին։

Անդամները․․․
  • Ներգրավված կլինեն աշխատանքային խմբերում, ինչպես օրինակ՝ մարկետինգի, միջոցառումների կազմակերպման, իրավունքների պաշտպանության և այլն։
  • Ֆոնդահայթհայթման գործընթացներում,
  • Հաղորդակցության գործողություններում,
  • Միջազգային գործընկերների հետ հարաբերություններ ստեղծելու և
  • ԶԼՄ-ների հետ աշխատանքներում։
  • Ինչպես նաև ազատորեն կիրագործեն իրենց գաղափարներն ու միջոցառումները՝ օգտագործելով Կենտրոնը։

🔊Եթե այս հայտարարությունը կարդալիս մտքումդ պատկերացնում էիր քեզ, ապա ճիշտ ժամանակն է լրացնել այս հայտը և սպասել մեր հաղորդագրությանը 📨

Հարցերի դեպքում կարող ես կապնվել մեզ հետ՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին 📩  ngo.divercity@gmail.com կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ 📞+37455793507։

Loading