Սիրելի՛ ԼԳԲՏՔ+ համայնք, ԳԲՏՔ+ զորակոչիկներ, ինչպես գիտեք «Բազմազանություն» ՀԿ-ի գործունեության առաջնային ու ռազմավարական առանձին ուղղություն է հանդիսանում ՀՀ-ում ԳԲՏՔ+ զորակոչիկների իրավունքների պաշտպանությունն ու համակողմանի աջակցության տրամադրումը, այդ թվում՝ կրթատեղեկատվական, հոգեբանական ու իրավական խորհրդատվություններն ու շարունակական աջակցությունը զորակոչի ողջ ընթացքում՝ բժշակական փոևձաքննություններ անցնելիս։
Այս պահին ևս, մենք հանդիսանում ենք ԼԳԲՏՔ+ համայնքահեն երիտասարդական այն կազմակերպությունը, որն առանձին ռազմավարական առաջնահերթություն է դիտարկում և սահմանել ԼԳԲՏՔ+ համայնքում առավել խոցելի կարգավիճակ ունեցող ԳԲԳՏՔ+ զորակոչիկների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ զբաղվելը։
Ուստի, ինչպես և նախորդ տարիներին, այս պահին ևս մենք իրականացնում ենք մշտադիտարկում զինվորական կոմիսարիատներում ԳԲՏՔ+ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ, որի համար իրականացնում ենք հարցազրույցներ այն զորակոչիկների հետ, որոնք ունեցել են կամ այս պահին ունենում են փորձառնություն զինվորական կոմիսարիատներում։ Մեզ անհրաժեշտ է, որ մեզ հետ կիսվեք ձեր կենսափորձով։
Խնդրում ենք հաշվի առնել, որ հարցազրույցներն իրականացնում է «Բազմազանություն» ՀԿ-ի փաստաբանը, լիովին անանուն և առանց որևէ նույնականացնող տեղեկությունների հանրայնացման։
Ուստի ուրախ կլինենք, եթե կապի դուրս գաք մեզ հետ մեր սոցիալական մեիդա հարթակների միջոցով,
կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին՝
ngo.divercity@gmail.com
Կազմակերպությունն իրականացնում է հարցազրույցներ նաև զինվորական կոմիսարիատների, Պաշտպանության նախարարության այն կառույցների հետ, որոնք կարգավորում են զինվորական փորձաքննությունները։ Իհարկե՛, հարցազրույցները միակ միջոցները չեն, որոնք օգտագործում ենք մշտադիտարկում իրականացնելու համար։
Ինչու ենք իրականացնում մշտադիտարկում։
Քանի որ վերջին շրջանում առավել հաճախ ենք ստանում հայտեր, իրավական ու հոգեբանական խորհրդատվություն ստանալու, խտրականության ու իրավախախտումների դեպքերի վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել զինվորական կոմիսարիատներում ԳԲՏՔ+ զորակոչիկների նկատմամբ։
Արդյունքում, մենք հանդես կգանք առաջարկություններով ԳԲՏՔ+ անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, բարեվարքության դրականացման ու համակարգային փոփոխությունների վերաբերյալ։
Խնդրում ենք կիսվել ու տարածել հետևյալ հայտարարությունը։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #ԲՍՄԻՀԿ #ԳԲՏՔ_Զորակոչիկներ #GBTQ_conscripts #lgbtqia #glbtq #LGBTQRightsAreHumanRights
![]()
