«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) (“DiverCity” Social-Cultural, Humanitarian NGO) «Բազմազան հասարակություն» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող II-օրյա դասընթացը։
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում բազմակարծության մշակույթի զարգացմանը, իրազեկել բազմազանության մասին։ Դասընթացի ընթացքում կքննարկվեն անձի բազմազան ինքնությունները, հասարակության, մշակույթի, քաղաքականության, կրոնի և այլ տեսակ բազմազանության բաղադրիչները, որպես բազմազանություն և այլն։ Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից հստակ պատկերացում կկազմի բազմազանության գաղափարախոսության մասին։
«Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող II-օրյա դասընթացի ժամանակ քննարկվելու են հետևյալ թեմաները․ 
- Բազմազանությունը և մարդու հիմնարար իրավունքները,
 - Բազմազանության մշակույթը և մարդու իրավունքների դերը մշակութային բազմազանության ապահովման համար,
 - Բազմազանության ընկալումը տերմինների, եզրերի միջոցով կրթության ենթատեքստում,
 - Կրթության դերը մարդու իրավունքներում,
 - Բազմազանությունը, որպես արժեք,
 - Հանդուրժողականություն,
 - Ինչպես կարող է աջակցել մշակութային բազմազանությունը,
 - Մշակույթներ,
 - Տարբերվող ազգային ինքնություն ունեցող անձիք և այլ թեմաներ։
 
Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին և 8-ին։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել ներքոնշյալ հայտով:
Դասընթացի ավարտին դասընթացի երկու օրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձիք կստանան փոքրիկ նվերներ և իհարկե սերտիֆիկատներ։
Դասընթացը նախատեսված է յուրաքանչյուրի համար, իսկ դասընթացի տարածքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Վայրի ու ժամերի մասին ինֆորմացիան կտեղեկացվի դասընթացի մասնակցության փուլը հաջողությամբ ավարտած անձնանց։
Հարցերի դեպքում գրել ngo.divercity@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +37455793507 հեռախոսահամարով։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCTrainings #Queer #LGBTPeople
 ![]()
 
				