Ինչպես հայտնի է, Հայաստանում զինվորական ծառանությունը պարտադիր է 18 տարին լրացած տղաների համար։ Սակայն քվիր անձինք հաճախ շատ փորձությունների ու խոչընդոտների են հանդիպում զորակոչից առաջ և դրա ընթացքում։ Այդ պատճառով արդեն 4 տարի շարունակ «Բազմազանություն» ՀԿ-ն տրամադրում է աջակցություն և իրավական խորհրդատվություն նախազորակոչիկներին և զորակոչիներին։
«Բազմազանություն» ՀԿ-ի նախագահ Ադամը ևս խտրականության և բռնության է հանդիպել և օգնության կարիք է ունեցել զորակոչի գործընթացի ժամանակ։ Ադամը կիսվել է իր փորձառությամբ OC մեդիայի հետ հարցազրույցում։ 18 տարեկանում Արտակը հստակ որոշել է, որ չի ցանկանում ծառայել բանակում, քանի որ չէր պատկերացնում, թե ինչպես կարող էր հաց կիսել պատրիարխալ երիտասարդների հետ։ «Ես ազատվեցի բանակից որպես մտավոր խնդիրներ ունեցող անձ»,- նշում է նա։ Քվիր անձանց նկատմամբ հանդուրժողականության բացակայությունը նոր երեւույթ չէ, սակայն դրա հետևանքները համտեսելը միշտ դժվար է։
Իրականում Ադամը բախտավոր էր այս դեպքում, քանի որ ուներ լայնախոհ և աջակցող ընտանիք, ինչպես նաև հավատարիմ ընկերներ։ Այսպիսով, նրա համար հեշտ դարձավ գործը իրավաբանի հետ դատարան հասցնելը։
Ավելի ուշ, Ադամն ուղարկեց իր գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի միջոցով։
Ամիսներ անց Արտակ Ադամը բացեց իր կազմակերպությունը, որպեսզի աշխատի ի շահ քվիր, գեյ, տրանս, բիսեքսուալ զորակոչիիների, և այն անվանեց «Բազմազանություն»։
Սակայն մեր կազմակերպությունում միայն նա չէ, որ բռնության ականատես է եղել գործընթացի ժամանակ։ Իրենց ինքնության և սեռականության պատճառով, մյուսները ևս խտրականացվել են և դիմել են մեզ` օգնություն ստանալու նպատակով։
Եթե Արտակ Ադամի պատմությունը հետաքրքրեց ձեզ և ցանկանում եք ավելին իմանալ նրա կենսափորձի մասին, կարող եք կարդալ ամբողջական հոդվածն այստեղ։ Հոդվածը հասանելի է միայն անգլերեն։
‘You learn to hide your identity’: being queer in the Armenian army
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #DCNGO #ԲՍՄԻՀԿ #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights