Ինչպես արդեն գիտեք, «Բազմազանություն» ՀԿ-ն ամեն տարվա մայիսի 1-ին՝ աշխատավորների ու համերաշխության համաշխարհային օրը, տոնում է իր ծննդյան տարեդարձը։ Այս տարի մենք տոնեցինք մեր 4-րդ ամյակը։
Մեր գործունեության 4 տարիների ընթացքում մենք փորձել ենք աշխատել արդյունավետ և լինելով ԼԳԲՏՔ+ համայնքահեն կազմակերպություն, փորձել ենք առավել նպաստավոր ու բարեկեցիկ պայմաններ ստեղծել ԼԳԲՏՔ+ անձանց համար, ստեղծել նոր հնարավորություններ նրանց ինքնաիրացման ու ինքնադրսևորման համար, պաշտպանել նրանց շահերն ու իրավունքները և բարձրաձայնել ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների խնդիրների, նրանց նկատմամբ խտրականության դեպքերի մասին։
Այսպիսով, մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը, գրանցելու ենք նորանոր հաջողություններ և նպաստելու ենք ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությանն ու բարօրության ամրապնդմանը։
Մեր ծննդյան առթիվ, մենք հրապարակել ենք կարճ տեղեկատվական փոդքասթ, որում կգտնեք հակիրճ տեղեկատվություն մեր մասին։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #DCNGO #ԲՍՄԻՀԿ #ДСНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights