Զորակոչի գործընթացը զինվորական կոմիսարիատներում կարող է լինել դժվար ու վատ փորձառություն շատ զորակոչիկների համար, հատկապես նրանց, որոնք համարվում են հասարակական նորմերից «տարբեր»։ Դժբախտաբար, ԳԲՏՔ+ համայնքի անդամները երկամյա պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու միայն մի ելք ունեն, այն է՝ բացահայտել իրենց սեռական ուղղվածությունը կամ գենդերային ինքնությունը զորակոչի ընթացքում, որը հնարավորություն է տալիս խուսափել բանակում իրենց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգներից։ Արդյունքում նրանք հաճախ հանդիպում են խտրականության, բռնության, ծաղրի և բուլլինգի։ 

Հայաստանում 2018 թվականի Առողջապահության նախարարության հրամանով այն անհատները, որոնք ունեն «անձնային խանգարում», կարող են ազատվել երկամյա զինվորական ծառայությունից, որը պարտադիր է 18 և ավել տարիք ունեցող, Հայաստանի քաղաքացի համարվող արական սեռի ներկայացուցիչների համար։ Սակայն նույն հրամանագիրը «ոչ ավանդական սեռական կողմնորոշում»-ը դասակարգում է որպես «անձնային խանգարման» տեսակ, որի արդյունքում քվիր տղաները կարողանում են ազատվել զինվորական ծառայությունից։ Այս օրինական պարզաբանումը ոչ միայն արմատացնում է վնասակար կարծրատիպերը, այլև համակարգային է դարձնում ԳԲՏՔ+ անհատների հանդեպ խտրականությունը։ 

Խտրական վերաբերմունքը սկսվում է զինկոմիսարիատներից նախնական հետազոտությունների շրջանում և ավելի է ուժգնանում, երբ զորակոչիկներին ուղարկում են հոգեկան առողջության կենտրոններ՝ զինվորական ծառայությունից ազատելու համար «անձի խանգարման»՝ այսպես կոչված «ստուգումներ» կատարելու։ Այս հաստատություններում եղած ԳԲՏՔ+ անձինք փաստում են, որ հաստատության աշխատակիցները և բժշկական անձնակազմը ոտնահարում են իրենց արժանապատվությունը՝ խորը հետքեր թողնելով նրանց հոգեկան առողջության վրա, և երբեմն վտանգելով նրանց ֆիզիկական անվտանգությունը։ 

Դժբախտաբար, զինվորական կոմիսարիատներում և հոգեկան առողջության կենտրոնների աշխատակիցներից ոմանք բուլլինգի են ենթարկում և նսեմացնում են զորակոչիկներին։ Այսպիսի դեպքերը տեղի ունենում կամ հանրային՝ հասակակիցների աչքի առաջ, կամ ծածուկ։ Ոչ զգայուն ծաղրանքը ու վիրավորական հարցերը՝ անձնական և սեռական կյանքի վերաբերյալ, անձանց արժանապատվությունը ոտնահարելուն ու նսեմացնելուն են միտված։։ 

«Բազմազանություն» հկ-ն Հայաստանում այն մի քանի կազմակերպություններից է, որ աշխատում է զորակոչի ընթացքում խտրականության հանդիպած անձանց հետ։ 2022 թվականին կազմակերպությունը հրապակարել է զեկույց` հարցազրույցների միջոցով հավաքագրելով բռնության ու խտրականության դեպքեր՝ զինվորական կոմիսարիատների ու հոգեկան առողջության կենտրոնների բժշկական անձնակազմի կողմից։ Հարցաքննված զորակոչիկները կիսվել են փորձառությամբ, երբ ստիպված են եղել քննարկել իրենց սեռական կյանքը և նախընտրություններն այլ զորակոչիկների ներկայութմաբ։ 

Հասարակության բացասական կարծիքը քվիր անձանց վերաբերյալ տարածված, արմատացած բնույթ է կրում և հոմոֆոբիայի գերակշռումը միայն սաստկացնում է զորակոչիկների տրավմատիկ փորձառությունները՝ ստիպելով նրանց հակազդեցության և ավելի սուր հետևանքների վախից լուռ մնալ։ 

Այս տեսակ խտրականությունը ոտնահարում է ԳԲՏՔ անհատների իրավունքներն ու նսեմացնում արժանապատվությունը և նպաստում է զինվորական հաստատություններում վնասող մշակույթի ամրապնդմանը։ Անհրաժեշտ է որդեգրել ավելի ներառական ու ընդունող մոտեցում, որպեսզի ո՛չ միայն պաշտապնվի քվիր զորակոչիկների հոգեկան ու ֆիզիկական բարօրությունը, այլև մարտահրավեր նետվի հասարակական նորմներին, որոնք նպաստում են նմանատիպ խտրականության դրսևորումներին։ Փոփոխությունների մասին բարձրաձայնելը, ԳԲՏՔ+ խնդիրների մասին կրթելը և զորակոչային գործընթացների ու հասարակության լայն շերտերի միջև լավ հարաբերություններ ձևավորելը կենսական անհրաժեշտություն են խտրականության շղթան կոտրելու և բոլորի համար ավելի արդար ու հանդուրժող միջավայր ստեղծելու համար։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO

Loading