Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացնում է ամենամյա  «Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող III-օրյա դասընթացը։ Հերթը 2023-ինն է։

🔸 Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում բազմակարծության մշակույթի զարգացմանը, իրազեկել բազմազանության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ընդանուր առմամբ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ գաղափարի մասին։ Դասընթացի ընթացքում կքննարկվեն անձի բազմազան ինքնությունները, հասարակության, մշակույթի, քաղաքականության, կրոնի և այլ տեսակ բազմազանության բաղադրիչները։ Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից հստակ պատկերացում կկազմի բազմազանության գաղափարախոսության, մարդու իրավունքների ու երջանիկ լինելու մի քանի գաղտնիքների մասին։

✅ «Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող III-օրյա դասընթացի ժամանակ քննարկվելու են հետևյալ թեմաները․

🔹 Բազմազանությունը և մարդու հիմնարար իրավունքները,

🔹 Բազմազանության մշակույթը և մարդու իրավունքների դերը մշակութային բազմազանության ապահովման համար,

🔹 Բազմազանության ընկալումը տերմինների, եզրերի միջոցով կրթության ենթատեքստում,

🔹 Բազմազանությունը որպես արժեք, 

🔹 Մշակութային բազմազանություն, 

🔹 Հանդուրժողականություն։ 

Դասընթացի ժամանակ կքննարկենք տարբերվող ազգային ինքնությունները և կփորձենք պատկերել մեր երջանկությունը՝ քարտեզագրելով դրան հասնելու ուղիները։

Դասընթացը տեղի կունենա․ 

🕒 Նոյեմբերի 15-17-ը, ամեն երեկո 18։00-20։30-ն, 

📍 «Սփեյս» երիտասարդական կենտրոնում։

🔸 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։ 

📅 Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 10-ը։

Դասընթացի ավարտին դասընթացի երեք օրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձիք կստանան վկայագրեր։

Դասընթացը նախատեսված է բոլորի համար, հատկապես խոցելի ու թիրախավարված խմբերի՝ ԼԳԲՏՔ+, հաշմանդամություն ունեցող, մշակութային ու ազգային փոքրամասնություն կազմող անձանց համար ։ Անցկացման վայրի հասցեն հասանելի կլինի միայն դասընթացին գրանցված անձանց։ Հնարավոր է նաև հարցազրույցների իրականացում այն մասնակիցների հետ, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը։

Հարցերի դեպքում գրել ✉️ ngo.divercity@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 📱+37455793507 հեռախոսահամարով։ 

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #Diversity #Բազմազանություն  #HumanRights #DCNGO #EverybodyHasTheRightToBeHappy #ԵրջանիկԼինելուԻրավունքըԲոլորիննԷ#DCTrainings

Loading