«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «Բազմազան հասարակություն» ծրագրի շրջանակներում անդրադառնալով հասարակության բազմազանությանը իրականացնում է «Հասարակության բազմազանությունը» ձեռնարկի շնորհանդեսը։
Հանդիպման ընթացքում իրականացվելու է «Բազմազանությունը hայ hասարակության oրակարգում» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի հյուրերն են․
✔ Լուիզա Վարդանյանը՝ «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան և իրավախորհրդատու,
✔ Գրիգոր Երիցյանը՝ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ, ,
✔ Լուսինե Քարամյանը՝ սոցիալական աշխատանքի փորձագետ, հետազոտող,
✔ Լուսինե Խառատյանը՝ hնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող,
✔ Արտակ Ադամը՝ «Բազմազանություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահը։
Շնորհանդեսի ընթացքում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել ձեռնարկի իր օրինակը։
Առանձին կգործի «Էկո բազմազանություն» նախաձեռնության ցուցահանդես վաճառքը՝ Ամանորին զուգընթաց։ Վաճառվելիք իրերը ամբողջությամբ պատրաստված են թափոններից՝ այլընտրանքային օգտագործման մոտեցմամբ։
Հանդիպումը տեղի է ունենալու «Հոդված 3» ակումբում,
Դեկտեմբերի 17-ին, 16։00-ին։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։
Տարածքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Սիրով սպասում ենք բոլորին։
📍 Հարցերի դեպքում գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել +37455793507 հեռախոսահամարով։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCDiscussions