Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև նոյեմբերի 15-ը:
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է հետազոտողի՝ խոցելի ու թիրախավորված անձանց մարդու իրավունքների ոլորտում իրավական հետազոտություն իրականացնելու համար։
Աշխատանքի տևողությունը 5 ամիս է։
Մեզ համար կարևոր է, որ մեր թիմի նոր անդամն ունենա առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական հասարակական կազմակերպություն/ներում, որի ընթացքում ներգրավված է եղել հետազոտական գորընթացներում կամ իրականացրել է հետազոտություններ խոցելի ու թիրախավորված անձանց մարդու իրավունքների կամ պարզապես մարդու իրավունքների վերաբերյալ։
Մենք ուրախ կլինենք տեսնել իրականացված հետազոտությունները, պատրաստված զեկույցները և այլն։
Աշխատանքային պարտականություններն են․
- Ուսումնասիրել ՀՀ-ում նախազորակոչի գործընթացը, դրա վերաբերյալ իրավական, օրինական դրույթները, ներպետական իրավական ակտերը, միջազգային իրավական փաստաթղթերը, ծրագրերը, ռազմավարությունները, քաղաքականության փաստաթղթերը, հարակից հետազոտությունները և այլ անհրաժեշտ փաստաթղթեր ու աղբյուրներ, և դրանց վրա կատարել վերլուծություն նախազորակոչի գործընթացում խտրականության ու բռնության դեպքերի վերաբերյալ։
- Խորին հարցազրույցների անցկացման համար մշակել հարցաշարեր:
- Հիմնախնդրի վերաբերյալ ծրագրի շահառուների և կարևոր դերակատարների կարծիքը և առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով իրականացնել խորին հարցազրույցներ:
- Ամփոփել խորին հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկատվությունը:
Կարևոր են նաև․
- բարձրագույն կրթությունը մարդու իրավունքների և սոցիոլոգիական գիտությունների ոլորտում,
- համակարգչային հմտությունները (Microsoft office, Google Docs, Sheets, Forms եւ այլն),
- կազմակերպվածությունը եւ պատասխանատվության բարձր զգացումը,
- մանրուքների նկատմամբ ուշադրությունը, զգայունությունը,
- նոր հմտություններ ձեռք բերելու եւ ինքնակրթվելու ցանկությունը։
Եթե հարցեր չունես, ապա խնդրում ենք ուղարկել CV (ներառելով հրապարակումներ բաժինը) և ուղեկցող նամակ (cover letter) ngo.divercity@gmail.com էլ. փոստի հասցեին՝ թեմայի տողում անպայման նշելով «հետազոտող | անուն ազգանուն»:
Դիմելիս խնդրում ենք նաև գրավոր ներկայացնել ծառայությունների համար գնային առաջարկը, հաշվի առնելով, որ գնային առաջարկը մանրամասնվելու է հարցազրույցի ընթացքում։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #Job #Fundraiser #աշխատանք