Երբ ես փոքր է, ծնողներս սովորություն ունեին ինձ «Մեշոկ Պապիով» վախեցնելու։ Կարծեմ 5 տարեկան էի, երբ ինձ բռնացրին շրթներկով խաղալիս, և ասացին, որ տղաները դա չեն անում, և եթե ես շարունակեմ, Մեշոկ Պապին կգա ու ինձ կառևանգի։ Ես շփոթված էի ու բարկացած, որովհետև ես անում էի այն, ինչ մայրս, մորաքույրս ու մեծ քույրս։ «Ես կնախընտրելի նրա հետ գնալ, քան ձեզ հետ մնալ»,- ասացի իրենց։
Ես հոգեբույժի սենյակում էի, և բժիշկը փորձում էր օգնել ինձ, քանի որ ես ունեի մղձավանջներ և երևակայական ընկերներ։ «Նրանք կարող են փրկել քեզ վտանգից, եթե դու որոշես ընկերանալ նրանց հետ»,- ասաց նա՝ փակելով ինձ մութ սենյակում։ Դա սարսափելի էր։ Ես միայն հիշում եմ, որ չէի կարողանում աչքս կտրել եղնիկի գլխից, որ կախված էր պատից։ Այն նայում էր ուղիղ ինձ․ ես հիշում եմ իր հսկայական եղջյուրները։
Ծնողներս անհանգստացած էին ոչ միայն իմ հոգևոր առողջությամբ։ Երբ ես տասնվեց տարեկան էի, մայրս սկսեց անհանգստանալ, որ ես այդքան էլ առնական չեմ։ Նա ինձ տարավ էնդոկրինոլոգի մոտ, որը մեծ կուրսով տեստոստերոն նշանակեց ինձ։ Համեմատության համար նշեմ, որ տրանս տղամարդկանց նշանակում են ինձ տրված չափաբաժնի կեսը։ Արդյունքում հետույքիս վրայի կապտուկները հազիվ էին լավանում այցելությունների ընթացքում, և ես դժվարությամբ է նստում։ Դա տեղի էր ունենում տարիներ շարունակ։
Դեռահասությանս տարիները ևս իմ կյանքի ամենահեշտ շրջանը չէին։ Վերջում կուրսում էի, երբ իմ դասընկերուհին քյառթերի խումբ կանչեց ինձ հետ կռվի և ասաց նրանց, որ ես տրանս եմ։ Նրանք ինձ տարան մի լքված շինություն, տվեցին մկրատ ու հրամայեցին, որ կամ կտրեմ մազերս, կամ մարդ կվարձեին, որ ինձ սպանի:
Այդ դեպքից հետո ես մի կերպ դիմակայեցի քոլեջի վերջին 20 օրերը և ավարտեցի այն։ Տնօրենը լսեց իմ բողոքները և դասընկերներիս սպառնալիքները, սակայն չէր ցանկանում որևէ բան անել ինձ հետ և առաջարկեց թղթերս վերցնեմ այդտեղից։ Ես պետք է պաշտպանեի կրթության իմ իրավունքը և վախեցրի նրան ոստիկանություն դիմել՝ քոլեջում մնալու և ուսումս ավարտելու համար։ Ի վերջո ես հաջողեցի։
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #PlanetRomeo