Հունվարի 24-ը կրթության միջազգային օրն է, որն այդ կարգավիճակը ստացել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից, 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված բանաձևի համաձայն։ Օրվա հիմքում Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրում ամրագրված մարդու կրթության հիմնարար իրվունքն ու ազատությունն է և որի նպատակն է համաշխարհային խաղաղությունը և կայուն զարգացման ապահովումը։
Հռչակագրի 26-րդ հոդվածն ամրագրում է․
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #ԲՍՄԻՀԿ #Հունվարի24 #ԿրթությանՄիջազգայինՕր