«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական հասարակական կազմակերպությունը (ՀԿ)` իրականացվող «Կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է պանելային քննարկում «ՀՀ-ում խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանությունը մատնված է անուշադրության» հիմնախնդրի շուրջ:
Ֆեյսբուքյան միջոցառումն այստեղ։
Քննարկման ընթացքում խոսելու ենք կանանց, երեխաների, ԼԳԲԻՔ+ և տրանս անձանց մարդու իրավունքների, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների գերակայության և պաշտպանության, այլ կրոնական հայացքներ և մշակութային պատկանելություն ունեցող անձանց մարդու իրավունքների իրավիճակի և հասարակական մենթալիտետի մասին։
Հանդիպման վերջին հատվածում ԶԼՄ ներկայացուցիչները և մասնակիցները կունենան հարց ու պատասխանի հնարավորություն։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Քննարկման խոսնակններն են․
Բացման խոսքով հանդես կգա Արտակ Ադամը՝ «Բազմազանություն» ՀԿ հիմնադիր-նախագահ,
Լուիզա Վարդանյանը՝ «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ իրավաբան և իրավախորհրդատու,
Լիլիթ Մարտիրոսյանը՝ «Իրավունքի կողմ» ՀԿ հիմնադիր-նախագահ,
Անահիտ Սիմոնյանը՝ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ համահիմնադիր,
Նարե Հովհաննիսյանը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ,
Հովսեփ Խուրշուդյանը՝ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ,
Յուրի Մանվելյանը, լրագրող, Epress.am,
Արման Ղարիբյանը՝ «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր,
Սերգեյ Գաբրիելյանը՝ «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ նախագահ,
Սիրանուշ Դավթյանը, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ»-ի հոգեբան։
Հանդիպման ժամանակ մասնակիցները կունենան նաև հնարավորություն ձեռք բերելու կազմակերպության կողմից հրապարակված «Հասարակության բազմազանությունը» թեթև ընթերցանության ձեռնարկը։
ՔՆՆԱՐԿՄԱ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՏԵՂԵԿԱՑՎԻ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ։

Հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 22-ին, ժամը՝ 15։00-ին։

 

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #CapicityBuliding