Կարդալ զեկույցը
Կարդալ համառոտագիրը

Սույն զեկույցը հայերեն հրատարակություն է, որը ստեղծվել է «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ի կողմից  իրականացվող «Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Մարդը կարիքի մեջ» մարդասիրական ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։ 

Զեկույցի հեղինակ՝ Անահիտ Մկրտչյան
Խմբագիր՝ Արտակ Ադամ
Համակարգչային ձևավորումը՝ Արաքս Սաֆարյանի

Զեկույցի շրջանակում վեր են հանվել զորակոչիկների նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դեպքերը՝ խտրական արտահայտությունների և բռնության դրսևորումներով, ուսումնասիրվել են վիճակագրական տվյալները՝ զորակոչային գործընթացի առնչությամբ հարուցված քրեական գործերի և վարչական իրավախախտումների վերաբերյալ, գնահատվել է զորակոչի գործընթացին առնչվող մարմինների հետ հաղորդակցության արդյունավետությունը, վերլուծվել է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը՝ վեր հանված խնդիրների համատեքստում։ Վերջիններիս հիման վրա ներկայացվել են առաջարկություններ։

Զեկույցի բովանդակության պատասխանատվությունը պատկանում է միմիայն «Բազմազանություն» ՀԿ-ին և պարտադիր չէ, որ արտահայտի «Մարդը կարիքի մեջ» մարդասիրական ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության տեսակետները:

© «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն (ՀԿ)

Երևան | 2022

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #EUforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved

Loading