Ես տխրում էի, որովհետև չունեի գրեթե ամեն ինչ: Ես չունեի երջանկություն, ընկերական ջերմություն, ես չէի զգում ինչպես են նվիրվում, ապրում ու ապրեցնում, ինչպես են վստահում ու վստահեցնում, ինչպես են լսում, հիշեցնում ու վերապրում: Ես նույնիսկ ինձ չունեի, ինձ չէի հասկանում: Մարդուց այն կողմ էի գնում, կամ էլ մարդ չէի համարում, չէի գիտակցում, զգում, նույնիսկ ցանկություն չկար: Ցանկություններն էլ էին անհասանելի, ամենը խորդ էր, անհասկանալի: Երկաթյա վարագույր էր իմ ու իմ միջև:
Մինչև չպաշտպանվեցի ու սովորեցի, միայն մեկից ու միակից, անմոռանալի իմ երազանքից: Նա վստահեց, հավատացրեց ու սովորեցրեց հուսալ, հանուն կյանքի, հանուն իրեն: Հիմա ես ունեմ այն ամենն ինչ չունեի, ես ունեմ հույզեր ու ապրումներ և այդ ամենը զգալու ունակություն, որն այնքան հաճախ հաճելի երանության է հասցնում, որ երազում եմ ու բաղձում այնպես ներդաշնակորեն… Եվ հիմա ես գիտակցում եմ, որ իմ նախկին տխրությունը դարձել է դիմակազերծյալ ուրախությունս, և ավելի քան համոզվում, որ տրտմությունն ապագա ուրախություն է: Այն սովորեցնում է հավատալ…
Նախկին միայնության զգացումս ստիպում էր ինձ տարբեր զգալ, քանի որ չէի գիտակցում ամենահասարակը, որ բոլորն էլ ունակ են սիրելու ու երազում են գրեթե միանման: Ամեն ինչ հեշտ է, սակայն տարբեր. և տարբերությունը կայանում է նրանում, որ ես հասկացել եմ անցյալը-ներկան-ապագան: Տարբերությունը միայն անցյալի ու ներկայի մեջ է, ես նման եմ մյուսներն, ինչպես մյուսները մյուսներին: Մարդիկ էլ են հիացնում, սիրահարվում…. Բոլորն էլ ունեն հոգի, ունեն անկրկնելիություն ու յուրահատկություն, գայթակղություն և քաղցրություն տենչանքի…. փոքր ինչ տարբեր, բայց նման, որովհետև մարդկային հույզերում, էության հիմքում հավասրությունն է:
Մարդու ներսի թափառականը՝ միշտ հեռավոր ու մենակը: Իմ թափառականը՝ իմ մտքերը, մոլորված են ու գտնված: Իմ վերջավոր վախը մի քիչ էլ է տևելու: Կորցնել ինձ ոգեշնչողին, որ ինձ տանում է դեպի առաջ՝ հավասարությունը ու կղերական հիշեցնողի նման քարոզում է հավատարիմ հավասարություն, որը սովորեցնում է ազատություն, ներել, ընկերասիրություն, հանդուրժել:
Իմ ազատությունն իմ նմանությունն է աշխարհին, մարդկանց, որ նմանվում են միմյանց: Ես չեմ տեսնում որևէ տարբերություն այս բազմազանության մեջ, որովհետև ամեն ինչն ունի լուռ վերջաբան: Ամեն ինչ վերջանում է բարությամբ, կողք կողքի: Իմ ներելու ցանկությունը տանում է հոգուս մարդկանց միասին տեսնելու մելամաղձոտ ցանկությանը: Այն սովորեցնում է ջերմորեն գրկախառնվել բոլորին: Կենտրոնանալ տարածության մեջ, հանդուրժելով ու ընդունել ամենամոռացվածը, ամենանորը՝ քեզ այնքան նման, բայց տարբեր: Սիրո երջանկությունն ու քո թափառող միտքը, հիմնված են քո ընդունելու ունակության վրա և ինչն է պատճառը, որ մարդիկ վեր ու վար են անում: Իմ էությունը քո սրտխփոցից է գալիս: Ուրեմն բոլորը մեկ են ու հավասար: Եվ սովորեցրու ինձ քո ընկերության գաղտնիքը, որ լինեմ քեզ պես: Իմ ընկերության հիմքում դու ես ու քո գաղտնիքը:
Ես երազում եմ հպվել քամուն ու արևին առավել իմ մաշկով, քան հանդերձանքով: Եվ ամենաերջանկությունն այն է, որ արևը նույնն է, քամին հպվանցիկ: Ինչու չհպվեմ արևին, քամուն: Որ զգամ բոլորին, այն ջերմությունը, որ զգում է նա, իսկ քամին հանդարտիկ այն սահեցնում է բոլորիս կողքով ու մեր ներշնչանքն այն մարմին է տանում, ջերմությունը հասնում է սրտին, ապա նորից տարածվում: Եվ մարդիկ, որոնք դա սխալ կհամարեն, կբախեն այ՛ն կատարյալի դուռը, որն այդպես էլ չարթնացավ իրենցում: Սակայն քչերը կլինեն, որովհետև արևն ամենուր է:
Շատ բան մարդկային է, շատ բան մարդկայինից ցածր: Լուռ համակերպվում եմ քո մարդկայինի ու նրա մարդկայինից ցածրի հետ, որովհետև ես էլ եմ քեզ ու նրա նման: Քեզ մարդկային թվացող ցանկություններս մեզ հավասարեցնում են, իսկ ինձ հաճույք պատճառող սիրելիությունները քեզ թվում են ցածր մարդկայինից, սակայն նա գերադասում է, և այդպիսով նմանվում եմ նրան: Իմ իղձը մեկ ուրիշինն է, իմ երազանքը երրորդինը, դու իմ մտքի կրողն ես, բայց նա սիրում է նույնը՝ ինչ ես: Այսպիսով մենք նմանվում ենք մեր տարբերություններով: Իմ մարդկային և ոչ մարդկային էությունն է, որ ճանաչում է բոլորը, ձեզ, բանականությունը…
Չարն ավելի քան թույլ է իր ստորությամբ: Տկար գործողությունները չեն իրականանում առանց մեր ծածուկ կամքի: Սակայն այդ կամքն է, որ ջերմանում է այն միևնույն արևով ու տարածվում է ջերմ քամով, ուրեմն ճանապարհ բացողները մենք ենք մեր գործողությունների քանի դեռ չենք գիտակցելու, որ մենք ենք այն ճանապարհորդները, որ միևնույն արևի տակ ճանապարհ են հարթում չարի ու բարու: Եվ ուր մնաց այն նույնությունը, որ հանդուրժող հավասարություն է, իմ ներսի ու նրա երազանքը քո սրտի: Ու թող խլանա թմբուկի ձայնն ու ավելի մեղմ հնչի քնարի մեղեդին, բայց ով կարգելի արտույտի երգը, որ հիացնում է այնպես սիրով: Ինչու չպիտի մարդն իր ջերմությունը քեզ նվիրի, իր հավասարին, քանի որ մարդը չի ստեղծել, բայց իր ներսում է այնքան խորը, որ սիրելի է դարձնում համընդհանրությունը: Սակայն էլ որն է տարբերությունը, որ չպիտի հավասարվի:
Եվ մարդկային բանականությունը, որ սկզբնավորվեց որպես հոմո սափիենս, ձգվեց մինչև մեզ: Արի լինենք այն նույն սափիենսը, քանի որ ես ինձ համարում եմ այն, ինչ իմ շուրջն է, այն բոլորը: Ուրեմն արի փնտրենք մեր բարեկամներին մեր ապրելու ժամերի համար, քանի որ նրանց պարտականությունը մեր կարիքը գոհացնելն է, ոչ թե մեր պարապությունը լրացնելը: Ես քո բարեկամն եմ ու դու նրանը, սիրում եմ քեզ ընկերակցել, ինձ համարում եմ քեզ պես՝ նույն սիրով համակված:
Եվ, որ մարդիկ հավասար են ի իրենց է-ությանից, ազատ են ու անկախ՝ ի ծնե: Հանրահայտ խոսքերը սակայն չեն խոսում արդի Հայաստանի մասին, սակայն ամեն ինչ հիմնվում է հավասարության վրա: Եվ հասարակ թվացող վերաբերմունքը, հիմնավորում է հավասարությունը, որովհետև փոքր բաների ցողի մեջ է հոգին իր առավոտը գտնում: Թարմանում՝ սկզբնավորելով ինձ պես, ինչպես և դու ու ես՝ ցանկություն ունեմ քեզանից չհեռանալու: Այդ է իմ էությունն ու հավասարությունը քեզ ու նրան, մեր հավասարությունը, որ օրինակելի է:
#ԻմՀավասարությանՊատմությունը
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCStories