Փետրվարի 29-ը նշանակալից օր էր, քանի որ «Բազմազանություն» հասարակական կազմակերպությունը միջոցառմամբ ամփոփեց իր կատարած վերջին ծրագրի՝ «Մեծացնելով ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելությունը հասարակությունում» արդյունքները՝ նպատակ ունենալով հայ հասարակության մեջ տեսանելի դարձնել ԼԳԲՏՔ+ անձանց և մեծացնել կազմակերպության ներկայացվածությունը տեղական ու միջազգային մակարդակներում։
Ծրագիրը ներառում է 8 հոդված, որոնք առնչվում են այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են հոմոֆոբիան, խտրականությունը, ԼԳԲՏՔ+ անձանց ինքնասպանության դեպքերը, սեռակրթությունը և այլն։ Այս հոդվածները նպատակ ունեն լույս սփռել հասարակական ճնշող խնդիրների վրա և լայնորեն խոսել այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են ԼԳԲՏՔ+ անհատները։ Հոդվածներին կարող եք ծանոթանալ կայքէջում։ Բացի այդ, ստեղծվել են նաև 8 իլյուստրացիաներ, որոնք ներկայացնում են յուրաքանչյուր հոդվածի գլխավոր ասելիքը։
Միջոցառումը կարևոր էր նաև նրանով, որ «Ծնողներ հանուն հավասարության» հկ-ն ներկայացրեց իրենց նոր մեդիա նյութերը, որոնց նպատակը ծնողներին քաջալերելն է։ Նրանք ցուցադրեցին 10 իլյուստրացիա, երեխայի կյանքում ծնողական ներգրավածության կարևորության մասին տեսանյութ, ինչպես նաև ուղեցույց, որը կօգնի ծնողներին հասկանալու ծնողավարության նրբությունները և դիտարկելու դրանք ավելի զգայուն կերպով։
Ընդհանուր առմամբ, մթնոլոտն ակտիվ էր ու լի մեծ էներգիայով։ Այս միջոցառումը հիշեցում էր այն մասին, որ համայնքը կարևոր է և, որ բոլորս պետք է աշխատենք ձևավորել ավելի ներառական ու հանդուրժող աշխարհ։
«Բազմազանություն» հկ-ն իրականացնում է այս ծրագիրը՝ «Մեծացնելով ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելությունը հասարակությունում», “COC Nederland” իրավապաշտպան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Հիշեցնենք, որ ԲՍՄԻ ՀԿ-ն ստեղծվել է 2019 թվականին, որի գործունեության նպատակն է նպաստել Հայաստանում մշակութային բազմազանության զարգացմանն ու ճանաչմանը՝ իրավապաշտպան, սոցիալական, կրթական և տեղեկատվական գործունեության միջոցով։