Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցյիչներ, մեդիա կազմակերպություններ, անկախ լուսաբանողներ և անհատ լրագրողներ, «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սույն թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում իրականացրեց «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծեց «Ուղեցույց» վեբհավելվածը։

«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց հասանելիության մակարդակի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Ուղեցույց» վեբ հավելվածի մասին ողջ տեղեկությունը կարող եք տեսնել այստեղ։

«Ուղեցույց» հավելվածի ստեղծման ընթացքում կազմակերպությունը պաշտոնական հարցումներ էր ուղարկել մի շարք պետական կառույցներ, որոնց պատասխանների հիման վրա էլ «Ուղեցույցի» կամավորները համալրել են հավելվածը, մյուս կողմից աշխատանքային թիմը հավաքագրել և մեկտեղել է որոշակի հետազոտական տեղեկություններ, հանդես եկել մի քանի դիտարկումներով ու առաջարկություններով։ Ծանոթացեք հետազոտական տեղեկություններին այստեղ։

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է ԶԼՄ ներկայացուցյիչներին, մեդիա կազմակերպություններին, անկախ լուսաբանողներին և անհատ լրագրողներին լուսաբանելու հավելվածի մասին և նպաստելու Հայաստանի Հանրապետությունում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, հատկապես հետպատերազմական շրջանում։

Լուսաբանելու դեպքում կապ հաստատեք կազմակերպության հետ հետևյալ կոնտակտներով․

էլեկտրոնային փոստ | ughecuyc@gmail.com 

Հեռախոսահամար | +37455793507

Կապ հաստատելիս խնդրում ենք նշել լրատվականը, զանգահարողի անունը և ազգանունը, պաշտոնը և թե ինչու եք հենց դուք ցանկանում լուսաբանել հավելվածը։ 

#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #HumanRights #DCNGO #DCProjects #PeopleWithDisabilities