Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցյիչներ, մեդիա կազմակերպություններ, անկախ լուսաբանողներ և անհատ լրագրողներ
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականմացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում իրականացնում է «Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագիրը։
«Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագրի նպատակն է բացահայտել նախազորակոչի ընթացքում ԳԲՏՔ+ անձանց, փոքրամասնություն կազմող ազգային այլ ինքնություն ունեցող անձանց, հաշմանդամություն, ենթամշակութային, հակամշակութային ինքնություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեպքերը և պատրաստել համապարփակ զեկույց դրա վերաբերյալ:
Կազմակերպությունը զեկույցի հիման վրա նկարահանել է նաև «Խտրականության կանխարգելման օրենսդրական կարգավորումները և բացերը Հայաստանում» կարճամետրաժ տեղեկատվական ֆիլմը, ինչպես նաև պատրաստել ձեռնարկ՝ «Նախազորակոչային և զորակոչային տարիքի խոցելի ու թիրախավորված քաղաքացիների համար»։
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է ԶԼՄ ներկայացուցյիչներին, մեդիա կազմակերպություններին, անկախ լուսաբանողներին և անհատ լրագրողներին սույն թվականի մարտի 25-ին, ժամը՝ 14։00-ին լուսաբանելու «Նախազորակոչային և զորակոչային տարիքի խոցելի ու թիրախավորված քաղաքացիների համար» զեկույցի մասին, ինչպես նաև լուսաբանելու «Խտրականության բացառումը օրենսդրաիրավական միջոցներով» խորագիրը կրող քննարկումը, որին մասնակցելու են մի շարք ՔՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ հաստատման դեպքում։
Լուսաբանելու դեպքում կապ հաստատեք կազմակերպության հետ հետևյալ կոնտակտներով, որից հետո կտեղեցվեք վայրի մասին։
էլեկտրոնային փոստ | ngo.divercity@gmail.com
Հեռախոսահամար | +37455793507
Կապ հաստատելիս խնդրում ենք նշել լրատվականը, զանգահարողի անունը և ազգանունը, պաշտոնը, ներկայացնել, թե լուսաբանող աշխատանքային կազմում ովքեր են լինելու (լրագրող, օպերատո և այլն)։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #EUforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved