«Վերաթողարկելով իրավահավասարությունը»
Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից իրականացվող «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրով, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։
Ծրագրի իրականացման ժամկետները
03․01․2022 – 03․03․2022
Ծրագրի նպատակը
2018 թվականից հետո զինվորական կոմիսարիատներում և հոգեկան առողջության կենտրոններում նույնասեռական, երկսեռական, տրանս, քվիր անձանց (ԳԲՏՔ+ անձ) նկատմամբ խտրականության ու բռնությունների մասին պատմող կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմի ստեղծում։
Հեռահար նպատակներ
Նպաստել հետագա ջատագովության գործողություններին, որոնք ուղղված են իրավահավասարության օրինական կարգավիճակի կայացմանը:
Ծրագրի խնդիրները
Շարունակաբար անդրադառնալ նախազորակոչի ընթացքում ԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականության դեպքերին, բացաահայտելու այդ դեպքերը և իրականացնել փաստահավաք գործունեություն՝ արձանագրել դրանք, նպաստելու սեռական ուղղվածության ու գենդերային ինքնության (ՍՈւԳԻ) հիմքով բռնությունների կանխարգելման մասին դիսկուրսին։
Կարճամետրաժ ֆիլմը՝ «Բազմազանություն» ՀԿ-ի յութուբյան ալիքում։
#Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #WomensFundArmenia #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #ՆՍՀԿ#NGNGO