«Էկո բազմազանություն» երիտասարդական, կրթական նախաձեռնությունը և մի խումբ կենդանասերներ, ինչպես նաև կենդանիների իրավունքների ակտիվիստներ 2019 թվականի oգոստոսի 1-ին իրականացրեցին հանդիպում-քննարկում հանրային ընթերցման ձևաչափով։
Հանդիպման ընթացքում խոսվեց և քննարկվեց կենդանիների հետ կապված մի շարք դեպքերի, կենդանիների ճակատագրերի, անմարդկային և մարդկային մոտեցումների, կենդանի-մարդ հարաբերությունների մասին և խոսվեց, թե ինչպես են կենդանիներն ապրում Հայաստանում՝ մարդկանց կողքին։
Հանդիպման ընթացքում նաև փորձեցինք ցույց տալ կենդանի-մարդ հարաբերությունների լավագույն տարբերակները՝ փորձի փոխանակման միջոցով։

Loading