Հոմոֆոբիայի հետևանքները և հանդուրժողականության բացակայությունը ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ միշտ չէ, որ ավարտվում է թիրախավորված անձանց վրա հոգեբանական ազդեցությամբ։ Լինում են նաև ծայրահեղ դեպքեր․ խլվում են ԼԳԲՏՔ+ անձանց կյանքերը։ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի երիտասարդ գեյ զույգի ինքնասպանությունը և նոյեմբեր ամսին մեդիա դաշտի անդրադարձը տեղի ունեցածին վերջին և բացահայտ դեպքերն են ԼԳԲՏՔ+ անձանց կողմից ինքնասպանությունը՝ որպես ատելությամբ լցված հասարակությունից ազատվելու միակ ելք դիտարկելու։
Տիգրանը և Արսենը՝ 21 և 16 տարեկան երիտասարդները, մինչև Երևանում գտնվող Դավթաշենի կամուրջից միասին նետվելով կյանքն ավարտելը ինստագրամում հրապարակեցին նկարներ՝ փաստագրելով իրենց հարաբերությունները և վերնագրելով այն “happy end” (ուրախ վերջաբան)։ Հետագայում պարզ դարձավ, որ Արսենը՝ երևանաբնակ անչափահաս, իր սեռականության պատճառով ընտանեկան բռնության զոհ էր։
Ինքնասպանության մասին լուրերը ցնցեցին հայ հանրությանը։ Մինչ օրս այն նախադրյալ չի հանդիսացել երկրի քվիր համայնքի ապահովության և հասարակության մեջ ու ընտանիքներում, ընդհանուր առմամբ, հոմոֆոբիայի մասին դիսկուրսի ձևավորման համար։
Մոտ մեկ տարի անց՝ 2023 թվականի նոյեմբեր ամսին, 17-ամյա նույնասեռական անձ Խ․ Ս․-ն՝ ինքնասպան եղավ, քանի որ մինչ այդ իր նկարներն ու սեռական ուղղվածության ու գենդերային ինքնության մասին տեղեկությունը հանրայնացվել էր ռուսական «Xaytarak» տելեգրամյան ալիքով, ապա հասել անձի ընտանիքին։ Ինքնասպանության դեպքերը, սակայն, ավելի քիչ են, քան ինքնասպանության փորձերի դեպքերը։ Վերջին տարվա ընթացքում մենք իրազեկվել ենք 15-ից ավել նման դեպքերի մասին, ընդհանուր առմամբ, ԼԳԲՏՔ+ անձանց կողմից։
Երիտասարդ քվիր անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը, խտրականությունը և խարանը հանգեցնում են ինքնասպանության բարձր ռիսկի, չնայած հետազոտությունների համաձայն, նրանք ի ծնե ավելի հակված չեն դեպի ինքնասպանությանը։ Երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձանց դեպքում ինքնասպանություն կատարելու հավանականությունը չորս անգամ ավելի մեծ է, քան նույն տարիքի հետերոսեքսուալ անձանց շրջանում։
Քվիր անձանց շրջանում ինքնասպանության դեպքերի վերաբերյալ չկան հստակ թվեր, և նրանցից միայն մի քանիսի մասին է խոսում մեդիան, եթե անձանց սեռական ուղղվածությունը կամ գենդերային ինքնությունը բացահայատված է։ Քվիր անձանց ինքնավնասումների դեպքերը չեն հասնում մեդիաներին, իսկ հազվադեպ դեպքերը բավարար ուշադրության չեն արժանանում։ Միևնույն ժամանակ, լուսաբանումները տարբեր են՝ «աջակցող» չեզոք հոդվածներից մինչև [ավելի հաճախ] հոմոֆոբիայի ու քվիր անձանց թիրախավորման աճին նպաստող նյութեր։ Տիգրանի և Արսենի ինքնասպանությունը սոցիալական հարթակներում քվիր անձանց դեմ ատելության խոսքի ու դրա քարոզի նոր փուլ բերեց, մինչդեռ մեդիա դաշտը դարձել էր մանիպուլյացիայի առարկա։
Նույնասեռականությունը շարունակում է հայ հանրության համար մնալ տաբու թեմա, և ցանկացած հանրային իրադարձություն կամ ելույթ հանդիպում է հսկայական բացասական հակազդեցության՝ հասարակության կողմից։
Հանրային կարծիքն ազդում է քվիր անձանց հոգեբանական վիճակի վրա՝ առաջացնելով տարեկիցներից կարեկցանք ստանալու և շատ հաճախ, հոգեբանական աջակցման կարիք։ Հայաստանում որոշ համայնքահեն հասարակական կազմակերպություններ տրամադրում են հոգեբանական աջակցություն քվիր համայնքին։
2018 թվականից հետո եկած իշխանությունը միակն էր, որ տարածում էր հանդուրժողականություն և ջանքեր էր ներդնում հակախտրականության, ընտանեկան բռնության և կանանց զորեղացման վերաբերյալ իրավունքների որդեգրման գործում։ 2020 թվականի Արցախյան 2-րդ (Լեռնային Ղարաբաղ) պատերազմի արդյունքում, սակայն, կասեցրեց նախաձեռնությունները՝ ձեռնպահ մնալով հոմոֆոբիայի և դրա հետ կապված բռնության դեպքերի վերաբերյալ դիրքորոշում ունենալուց։
ILGA-Europe-ի համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ ամենահոմոֆոբ երկրներից մեկը Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողիքն։
____
* Հանրային կարծիք․ տվյալ հասարակության մեջ մեծ տարածում գտած նորմերի, հասկացությունների ամբողջություն, որը, ըստ տվյալ հասարակության, ձևավորում է մեկ համընդհանուր կարծիք։ Սակայն թե՛ տեսական և թե՛ գործնական մակարդակում մեկ համընդհանուր կարծիք գորյություն ունենալ չի կարող։ Այդուհանդերձ, տվյալ հասարակության սուբյեկտները շարունակում են հավատալ այդ համընդհանուր կարծիքի գոյությանը, որն էլ դառնում է ազեդեցության գործիք։
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #COC #COCNetherlands