«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն օգոստոսի 9-ին իրականացրեց հանդիպում-քննարկում գենդերի, գենդերային բազմազանության, գենդերային ընկալումների ու աշխարհի տարբեր մշակույթներում գենդերային բազմաբնույթ դրսևորումների մասին։
Լինելով հասարակական հասկացություն (սոցիալական կատեգորիա) գենդերն ընկալվում է որպես հասարակական սեռ կամ գենդերային ինքնություն, որով անձը կարող է որոշել ներկայանալ կամ չներկայանալ հանրությանը։ Այն վերաբերում է յուրաքանչյուր անձի՝ իր իսկ սեռին վերագրված կանացիության ու առնականության ներքին ընկալմանը, որը կարող է չհամապատասխանել կամ համապատասխանել անձնագրային սեռին (ծննդյան պահին տրված սեռ)։ Պայմանավորված է տվյալ հասարակության մշակույթով, մտածելակերպով (ﬔնթալիտետով), կերպարային կաղապարներով: Տարբեր հասարակություններ ու ազգություններ ունեն ուրույն գենդերային ընկալումներ։ Գենդերը վերաբերում է անձի զգացողություններին՝ իր սեռի, մարﬓի, արտաքին տեսքի, վարքի նկատմամբ, որոնք ենթակա են կամ չեն փոփոխման:
Գենդերային ուսումնասիրությունների տիրույթում գտնվում է արդեն ո՛չ միայն անհատը, այլ՝ հասարակությունն ինքնին, որն ունի իրեն հատուկ գենդերային մշակույթ։ Հասարակությունն էլ իր հերթին ներառելով բազմաբնույթ ու բազմաինքնություն անհատների ու ազգերի, իր մեջ ամփոփում, ապա անդրադարձնում է գենդերային տարատեսակ դրսևորումներ ու վերարտադրում է գենդերային բազմազանությունը։
Այս ամենի մասին քննարկումներն օգնում են անհատներին լինել իրազեկ գենդերային բազմազանության մասին ու հասկանալ իրենց գենդերային նույնականցումներն ու պատկանելիության զգացումը որևէ հասարակության, մշակույթի, խմբի հետ, երբ սկսում են հարցականացնել այն պարտադրված բինար/երկբևես գենդերային համակարգը, որում ձևավորվում են։ Ծայրահեղորեն դրսևորելով ճնշամ միջոցով պարտադրված կանացիությունը կամ առնականությունը, անհատները չեն ունենում տեղեկացված լինելու հնարավորություն, արդյունքում՝ չեն իրացնում իրենց ազատ գենդերային դրսևորումներ ունենալու իրավունքը։
Մեր հյուրերն էին՝
masharu earthlover-ը և Սևակ Կիրակոսյանը, որոնք կիսվեցին գենդերի գաղափարի մասին իրենց մտքերով, հարցականացրեցին դրա գոյությունը, ինչպես նաև պատմեցին գենդերային տարբեր արտահայտումների մասին՝ պատմական իրադարձությունների և ժամանակների լույսի ներքո։
մաշառուն ներկայացրեց իր “Nonbinary” ծրագիրը, իսկ Սևակը խոսեց իր անձնական պատկերացումներից և ապահովեց գենդերի գաղափարի մասին ընդհանուր տեղեկություններ։
մաշառու (they/them)
օգտագործում է ուտելի հողեր և սիրում է Երկիրը։ Նա Edible Earth թանգարանի հիմնադիրն է։ մաշառուի նախագծերը միավորում են գիտական ուսումնասիրությունները և անձնական մոտեցումներն ու մշակութային պրակտիկաները։ Իր մասին ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել իր կայքէջում։
երկրորդ անգամ Հայաստանում էր “ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ” քվիր ֆեմինիստական միջազգային փառատոնի շրջանակներում
հայտնի է իր դրագ անվամբ՝ Սոֆիա։ Սևակն իրեն համարում է օբյեկտիվիստ և պաշտպանում է անհատի ազատությունը և ազատ շուկայական կապիտալիզմը։ Սևակը սիրում է երգել, ելույթներ ունենալ, բովանդակություն/կոնտենտ ստեղծել, ինչպես օրինակ՝ օնլայն դասընթացներ։ Իր սիրելի խոսքերից է․ «Կյանքը քեզ գտնելու մասին չէ։ Կյանքը ինքդ քեզ կերտելու մասին է»։ Սևակին կարող եք հետևել այստեղ։
Հանդիպում-քննարկումն իրականացավ «Սփեյս» ապահով երիտասարդական կենտրոնում։ Աշխատանքային լեզուն անգլերենն էր։ Քննարկումն ընթացավ բաց երկխոսություններով, հարցադրումներով, մտագրոհներով։

Loading