«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «Վերաթողարկելով իրավահավասարությունը» ծրագրի շրջանակներում իրականացրեց համանուն ֆիլմի դիտման 2 փակ հանդիպում, որոնցից առաջինն իրականացավ Friendly Yerevan drop in կենտրոնում, իսկ մյուսը «Փինկ» ՀԿ-ի համայնքային կենտրոնում։

Ծրագրի իրականացման համար ենթադրամաշնորհը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից իրականացվող «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրով, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։

«Վերաթողարկելով իրավահավասարությունը» կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես են ԳԲՏՔ+ անձինք ենթարկվում խտրականության և թե ինչպես են խախտվում նրանց իրավունքները զինվորական կոմիսարիատներում և հոգեկան առողջության կենտրոններում։ Ֆիլմը ԳԲՏՔ+ անձանց (գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) մասին է, որում թվով 5 ԳԲՏՔ+ անձինք պատմում են իրենց ունեցած կոմիկենսափորձի մասին։

– Ինձ զինվորական կոմիսարիատում վերաբերում էին որպես զինվոր։ Ես զգում էի, թե ինչպես են իմ իրավունքներն ու ազատությունները սահմանափակված այնտեղ,- նշում է հերոսներից մեկը։

Մյուս հերոսը պատմում է, որ հոգեկան առողջության կենտրում իրեն այնպիսի հարցեր էին տալիս, որոնք վերաբերում էին իր ընտանեկան, անձնական, նույնիսկ սեռական կյանքին, – ես ճնշվում էի ու չէի ուզում պատասխանել այդ հարցերին, – ասում է նա։

Ֆիլմի դիտումներից հետո մասնակիցներին ներկայացվեց զինվորական կոմիսարիատներում զորակոչիկների, զորակոչը կազմակերպող մարմինների իրավունքների ու պարտականությունների մասին, որից հետո ծավալվեց քննարկում՝ հարց ու պատասխանի տեսքով։

#ԲազմազանությունՀԿ #ՆՍՀԿ #DiverCityNGO #NGNGO #ReissuingEquality #ՎերաթողարկելովԻրավահավասարությունը