Ամեն տարվա նոյեմբերի 20-ին կազմակերպվում է Տրանսգենդեր անձանց հիշատակի օրը (ՏԱՀՕ կամ TDoR): Օրվա նպատակն է հարգանքի տուրք մատուցել բոլոր այն տրանս անձանց հիշատակին, որոնք կորցրել են իրենց կյանքը տրանսֆոբիայի պատճառով կամ պարզապես տրանսֆոբիայի արդյունքում դրսևորվող բռնության զոհ են դարձել։
ՏԱՀՕ-ից մեկ շաբաթ առաջ մի շարք կազմակերպություններ, ակտիվիստներ և անհատներ ամբողջ աշխարհում կազմակերպում են Տրանս անձանց մասին իրազեկման շաբաթը, որի նպատակն է տարբեր հասարակություններում բարձրացնել տրանս անձանց մասին իրազեկվածությունը, մյուս կողմից՝ տրանս համայնքի խնդիրների մասին բարձրաձայնել։
Ինչ է Տրանսգենդեր անձանց հիշատակի օրը։
Օրվա մեկնարկը տրվել է 1999 թվականին՝ տրանս կին Ռիտա Հիսթերի 1998 թվականի սպանությունից մեկ տարի անց։
Օրը մեկնարկել տրանս անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Գվենդոլին Աննա Սմիթը։ Այս մեկնարկով ամեն տարի սկսեցին կազմակերպվել տարաբնույթ ու բազմազան իրադարձություններ աշխարհի 100-ից ավել պետություններում ու հասարակություններում։
«Տրանսգենդեր անձանց հիշատակի օրվա նպատակն է ընդգծել այն կորուստները, որոնց մենք բախվում ենք տրանսֆոբ մոլեռանդության և բռնության պատճառով: Ինձ համար օտար չէ մեր իրավունքների համար պայքարելու անհրաժեշտությունը, դա պարզապես գոյության իրավունքի պայքար է, որն առաջնահերթ է։ Քանի որ շատերը ձգտում են վերացնել տրանսգենդեր անձանց (երբեմն հնարավոր ամենադաժան ձևերով), կենսականորեն կարևոր է, որ նրանք, ում մենք կորցնում ենք, հիշվեն, և որ մենք շարունակենք պայքարել արդարության համար», – ասել է օրվա հիմնադիր Գվենդոլին Աննա Սմիթը։
Հայաստանը ևս բացառություն չէ հոմոֆոբ ու տրանսֆոբ գործողություններից։ Տարիներ շարունակ պահպանողական, քաղաքական ու հոմոֆոբ խմբերը հետապնդումների, հարձակումների ու ծեծի են ենթարկում տրանս անձանց, առցանց հարթակներում ենթարկում աութինգի, տարածում ատելություն ու մտատված կազմակերպում ատելության արշավներ՝ թիրախավորելով տրանս անձանց։ Նրան նաև սպանության փորձեր են իրականացնում։
«Բազմազանություն» ՀԿ-ն մի շարք դեպքերի մասին հայտարարություններ է տարածել ու հաղորդում ներկայացրել ոստիկանություն։ Սա առնվազն են, որ մենք կարող ենք անել։
Դեռ ավելին, բոլորովին վերջերս՝ օգոստոսին, Երևանում, իր բնակարանում, դաժանաբար սպանվեց 28-ամյա տրանսգենդեր կին Ադրիանան։ Այս մասին իր ինստագրամյան էջում գրառում էր կատարել «Բազմազանություն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Արտակ Ադամը։
Բարեբախտաբար մի քանի ժամ անց ոստիկանությունը կարողացել էր գտնել կասկածյալին ու ձերբակալել, որը փորձում էր հեռանալ երկրից։ Ըստ նրանց՝ 26-ամյա տղամարդը սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Ադրիանային, որից հետո հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը, իսկ ձերբակալվելուց հետո խոստովանել արարքը։ Ընդ որում, ըստ Քննչականի՝ և՛ սպանության կասկածյալը, և՛ զոհը Արմավիրի մարզի նույն բնակավայրից են։ Դեքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և գույքը վնասելու կամ ոչնչացնելու հոդվածներով, սակայն տրանսֆոբիան ու հոմոֆոբիան հաշվի չեն առնվել որպես ծանրացնող հանգամանքներ։
Ադրիանայի սպանության լուրը հայտնվել է գրեթե բոլոր լրատվամիջոցներում, իսկ մեկնաբանություններում ատելության խոսքի հրավառություն է՝ «Ապրի վառողը», «Սաղին մի տե պիտի վառեն», «ափսոս որ չի հասցրել փախնի», «լավ ա արել, ճիշտ ա արել» և այլն։ Ընդ որում, Հայաստանի փոփոխված քրեական օրենսգրքով 2022 թվականից սկսած պատիժը ծանրացնող հանգամանք «ռասայական, ազգային, էթնիկ խտրականությունից բացի, համարվում է նաև «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով» ծագած ատելությունն ու անհանդուրժողականությունը։
Ավելին՝ սպանության հաջորդ օրը, երբ ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչները ի հիշատակ սպանված ու վառված տրանս կին Ադրիանային մոմավառություն էին իրականացնում Կոնսերվատորիայի այգում, մի խումբ երիտասարդ տղաներ հարձակվեցին նրանց վրա՝ նետելով քարեր, ապակյա շշեր ու հավկիթներ։
Հարձակման կապակցությամբ ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններ Արտակ Ադամն ու Լիլիթ Մարտիրոսյանը ոստիկանության կենտրոնի բաժանմունքում հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին։
Ինչպես բազմիցս, այս անգամ ևս, մենք բարձրաձայնում ենք ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ դրսևորվող բռնությունների, հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի մասին, մյուս կողմից՝ հիշում բոլոր այն տրանս անձանց մասին, որոնք զոհն են դարձել տրանսֆոբ մոլեռանդության ու ատելության։ Մենք կարևորում ենք խոսել արմատացած տրանսֆոբիայի առկայության ու դրա հետևանքների մասին և կոչ անում բոլորին չլռել ու պայքարել հանուն գոյության։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #DCNGO #ԲՍՄԻՀԿ #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights #TDOR2023 #ՏԱՀՕ2023