«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Իմ մարմնի իրավունքները» ծրագրի շրջանակներում իրականացրեց քննարկումների շարք, որոնք ուղղված էին վեր հանելու վաղամուսնությունների պատճառները, առաջարկել լուծումներ, խթանել այդ հիմնախնդրի շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու տեղեկատվական բացի լրացմանը, մյուս կողմից անդրադառնալ հիմնախնդրի իրավական, սոցիալական, հոգեբանական կողմերին։
«Իմ մարմնի իրավունքները» ծրագրի շրջանակներում իրականացված այս քննարկումները հանդիսանում էին հարթակ, որոնք հնարավորություն տվեցին բոլոր երևանաբնակ և մարզաբնակ կին կամ աղջիկ նույնականացող անձանց լինելու ներգրաված և բարձրաձայնելու այնպիսի կարևոր հիմնախնդրի մասին, ինչպիսին է վաղամուսնությունը և դրա հետևանքները։
Բացի քննարկումներից, ԲՍՄԻ ՀԿ-ն նկարահանել է հետևյալ կրթական հոլովակը։
Քննարկումների շարքը հասանելի է կազմակերպության յութուբյան ալիքում։ Ընդհանուր առմամաբ քննարկումներին մասնակցել է ավելի քան 30 անձ։ Մասնակիցները Հաայստանի տարբեր գյուղական և քաղաքային համայնքներից էին։
Կից հղումներով կարող եք հետևել բոլոր քննարկումներին։
Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը | քննարկում 1
Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը | քննարկում 2
Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը | քննարկում 3
Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը | քննարկում 4
Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը | քննարկում 5
Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը | քննարկում 6
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #WomensFundArmenia #TheRightsofMyBody #ԻմՄարմնիԻրավունքները #ՀայաստանումԿանանցՀիմնադրամ