Բոլորը գիտեն, որ խտրականությունը մարդկանց նկատմամբ անարդար վերաբերմունքն է՝ ելնելով նրանց որոշակի հատկանիշներից, ինչպիսիք են ռասան, սեռը, տարիքը և այլն: Դա հանգեցնում է անհավասարության, հոգեբանական վնասի և հասարակական կոնֆլիկտի: Հիմնական խմբերից մեկը, որը սովորաբար թիրախ է դառնում խտրականության համար, ԼԳԲՏՔ+ համայնքն է, ինչը լավագույնս ներկայացված է այս ֆոտո արշավում՝ որպես ժամանակակից իրողությունների իլյուստրացիա։
Այս լուսանկարները ցույց են տալիս հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏՔ+ համայնքի նկատմամբ՝ բռնություն, պիտակներ և վիրավորանքներ։ Բայց չնայած դրան, լուսանկարներում կարելի է տեսնել նաև մարդկանց, որոնք աջակցում են համայնքին։ Թեև նրանք շատ չեն, բայց կան և համայնքին ուժ ու հավատ են հաղորդում խտրականության դեպքերի նկատմամբ։ Այս լուսանկարների նպատակն է ցույց տալ համայնքի կյանքի իրականությունը հայ հասարակության մեջ այնպես, ինչպես որ կա:
Լեսբի սեր
Գենդերային դերերին չհարմարվող արտահայտումներ
Անդրգրաունդ գեյ սեր
Հասարակական խարան
Հայաստանում տրանս անձանց իրական իրավիճակը
Լուսանկարները պատրաստվել են «Առաջնորդության դասընթաց երիտասարդ անձանց համար» երիտասարդական աշխատողների վերապատրաստման մասնակիների կողմից: Դասընթացը տեղի է ունեցել «Երիտասարդ աշխատողները հանուն ապագայի» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում վերապատրաստված երիատարդական աշխատողները կյանքի են կոչում իրենց գաղափարները։
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #PlanetRomeo