2023 թվականի օգոստոս ամսին մի տրանսգենդեր կին սպանվել էր Երևանի իր բնակարանում, որը ևս մեկ ապացույց է երկրում ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ ատելության։ 

Օգոստոսի 20-ին ոստիկանությունը բազմաթիվ զանգեր էր ստացել Երևանում Եզնիկ Կողբացի փողոցի բնակարաններից մեկում հրդեհի մասին։ Կրակը մարելուց հետո ոստիկանները հայտնաբերեցին դիակ, որի վրա կային կտրվածքներ։ Հետագայում հաստատվեց, որ այն 28-ամյա Ադրիանան էր, որին սպանել էին, և բնակարանը այրել։ 

Պետական պաշտպանության բացակայության պատճառով տրանս անձինք խոցելի են խտրականության և բռնության հանդեպ։ Խոսքն այնպիսի խնդիրների մասին է, ինչպիսիք են գենդերային հարցերը բժշկական ծառայություններից և գենդերային ինքնության օրինական ճանաչումը և իրավական կարգավիճակի բացակայությունը։ Եթե ատելության հիմքով հանցագործության դեպքեր են տեղի ունենում, դրանք ուսումնասիրվում են հանցագործության այլ դեպքերի պես՝ անտեսելով գենդերային հարցերը և շարժառիթները, որոնք կարող են հանցագործության պատճառ հանդիսանալ։ Քննության և դատական փուլերում գենդերային հիմքով շարժառիթի անտեսումը վկայում է տրանս անձանց նկատմամբ համակարգային անտարբերության և, ընդհանուր առմամբ, համակարգային հոմոֆոբիայի մասին։ Սա նաև դատական համակարգի բացթողումն է, անգործությունը, և այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ-ն ունի բազմաթիվ օրինական բացեր մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում։ 

Ադրիանայի սպանությունը Հայաստանում տրանս անձանց ապահովության և անվտանգության վերաբերյալ քննարկումներ առաջացրեց, սակայն, ինչպես կանխատեսվում էր, համապատասխան ուշադրության չարժանացավ և չձևավորեց հանրային դիսկուրս, կամ կառավարության կողմից պատասխան՝ գոյություն ունեցող և աճող խնդիրներին։

Ադրիանայի սպանությունը նախադեպ չէր։ Նախկինում ևս տրանս անձանց վրա հարձակումներ եղել են։ 2022 թվ․ գոստոսի 22-ին աջ ծայրահեղական խմբի մի անդամ հարձակվել էր տրանս կնոջ վրա, ապա նկարահանել և հրապարակել հարձակումը։ Մեկ այլ դեպք տեղի է ունեցել նույն թվականի հուլիսին, երբ երկու տղամարդ հարձակում էին գործել տրանս կնոջ վրա, որը հրաժարվել էր իրենց հետ սեռական ակտ ունենալ։ 2018 թվականին մեկ այլ տրանս կնոջ բնակարան հրդեհի էր ենթարկվել մի տղամարդու կողմից, որը ցանկացել էր սեռական ակտ ունենալ նրա հետ, սակայն բացասական պատասխան էր ստացել։ 

2019 թվականին տրանս ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը Հայաստանի Ազգային Ժողովում ելույթ ունեցավ՝ պատմական դարձնելով այդ պահը։ Սակայն նրա ելույթից հետո մահվան սպառնալիքներ հնչեցին, իսկ կառավարությունը մինչև այժմ քվիր անձանց և հակախտրականության օրենսդրության նկատմամբ անտարբերություն է ցուցաբերում, չնայած հեղափոխությունից հետո, թվում էր, թե բավական դրական առաջընթաց կար։ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը բորբոքեց հայ պահպանողական, աջական խմբերին՝ ի ցույց դնելով հանրության շրջանում տարածում գտած հոմոֆոբիայի մակարդակը։ 

Հանրությունը լայնորեն քննարկեց Ադրիանայի սպանությունը, ինչպես և այլ քվիր անձանց ինքնասպանության դեպքերը։ Դժբախտաբար, այս քննարկումները հիմնականում բացասական էին՝ զուգորդվելով ատելության խոսքով, հոմոֆոբ արտահայտություններով և օնլայն հարթակներում սպառնալիքներով։ Լրատվամիջոցների կողմից լուսաբանվելիս նմանատիպ դեպքերը արագ, բայց ոչ տևական ազդեցություն են ունենում Հայաստանում ԼԳԲՏՔ+ անձանց առջև ծառացած խնդիրների վրա։ 

#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #COC #COCNetherlands

Loading