Հունիսի 30-ին Երևանում տեղի ունեցած խաղաղ ակցիան զգալի ուշադրություն է գրավել և մտահոգություն առաջացրել «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հկ-ի համար, և որը պետք է ուշադրության արժանանա նաև միջազգային հանրության կողմից։

Ռուսաստանցի երկու անձինք խաղաղ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց՝ պաշտպանելով ծիածանի իրավունքները և ընդհանուր առմամբ մարդու ազատությունները: Այս ցույցը, որը նախատեսված էր ԼԳԲՏՔ+ իրավունքների և մարդու ազատություններին աջակցության մասին բարձրաձայնելու համար, ցավոք, կրկին բախվեց տեղացիների ագրեսիվ, բռնի արձագանքին։

Ցուցարարները դեսպանատան մոտ են ժամանել «Վերջ տվեք ատելությանը։ Եկեք գնահատեք միմյանց» գրությամբ պաստառով։ Նրանց նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում ԼԳԲՏՔ+ համայնքների բախվող շարունակական պայքարների մասին: Այս խաղաղ հավաքն իրականացվել է հավաքների ազատության հիմնարար իրավունքին համապատասխան, որը պաշտպանված է միջազգայնորեն և ՀՀ սահմանադրությամբ:

Չնայած ակցիայի խաղաղ բնույթին, զգալի թվով տեղացի անհատներ հավաքվել էին ընդդիմադիր դաշտում։ Ակցիան արագ թեժացավ, երբ հակացուցարարները սկսեցին վերբար բռնությունը և ֆիզիկական բռնության փորձերը ակտիվիստների նկատմամբ։ Բարեբախտաբար ոստիկանությունը տեղում էր և վերահսկում էր բռնության բացառումը։ Տեղի բնակչության կողմից դրսևորված թշնամանքը հանգեցրեց լարված և անկայուն միջավայրի: Խաղաղ ցուցարարները ենթարկվել են ոտնձգությունների, ֆիզիկական ագրեսիայի փորձերի և, ի վերջո, հարկադրված լքել հանրային տարածքը՝ չկարողանալ իրացնել իրենց հիմնարար իրավուքններն ու ազատությունները։

Այս հերթական ակցիան բարձրաձայնում և մատնանշում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների լուրջ ոտնահարման մասի, որոնք երաշխավորված են յուրաքանչյուր անհատի համար և պետք է լինեն պաշտպանված։ Խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարերն են և ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդվածներ 19 և 20): Տեղի բնակիչների գործողությունները, ովքեր դրսևորել են բռնի և վախեցնող վարքագիծ, խախտել են այս հիմնարար ազատությունները և հակասել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավական չափանիշներին:

Այսպիսով, «Բազմազանություն» հկ-ն կրկին առաջարկում է և պահանջում, որ
1. Հայաստանի իշխանություններն իրականացնեն այս միջադեպի մանրակրկիտ և անաչառ քննություն: Բռնության և ոտնձգությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ ապահովելու համար, որ նման խախտումները չկրկնվեն և վերականգնվեն ցուցարարների իրավունքները։
2. Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր նման դեպքի հիման վրա, պետք է ծարունակականորեն վերահաստատի իր հանձնառությունը՝ պաշտպանելու բոլոր անհատների իրավունքները, ներառյալ նրանց, ովքեր պաշտպանում են ԼԳԲՏՔ+ իրավունքները: Պետք է միջոցներ ձեռնարկել խաղաղ ցուցարարներին պաշտպանելու և ցույցերի ընթացքում նրանց անվտանգությունն ապահովելու համար։
3. Բոլոր պատասխանատու անձինք ու կառույցները պետք է իրականացնեն մարդու իրավունքների և ազատությունների, ներառականության, բազմազանության ընդունման ու ճանաչման կարևորության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ։
4. Մենք կոչ ենք անում տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին աջակցություն ցուցաբերել այս միջադեպի զոհերին և բարձրաձայնել այդ դեպքի մասին, այդ թվում՝իրավաբանական օգնություն, խորհրդատվություն և շահերի պաշտպանություն, ինչպես և անում է «Բազմազանություն» հկ-ն։

Այս դեքը հանդիսանում է որպես վառ հիշեցում այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են Հայաստանի հասարակությունը և այն անձնին, որոնք հանդես են գալիս հանուն մարդու իրավունքների, ազատությունների և հավասարության: Այս իրադարձությունը խոսում է շարունակական զգոնության և շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին՝ պաշտպանելու բոլորի իրավունքներըև ազատությունները՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից:

#dcngo #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #Violence 

Loading