«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին։ Կազմակերպության գործունեության նպատակն է նպաստել բազմակարծության և բազմազանության տարածմանը, զբաղվել խոցելի ու թիրախավորված երիտասարդ անձանց սոցիալականացմամբ և իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև նպաստել ՀՀ-ում մշակութային բազմազանության զարգացմանն ու ընդունմանը իրավապաշտպան, սոցիալական, կրթական ու տեղեկատվական գործունեության միջոցով։ 

«Բազմազանություն» ՀԿ-ի առաքելությունն է ստեղծելով ապահով, արժանապատիվ և մարդու ազատ ինքնաիրացման համար նպաստավոր միջավայր, իրականացնելով երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանություն` նպաստել նրանց խնդիրների բարձրաձայնմանը։

«Բազմազանություն» ՀԿ-ի տեսլականն է բազմազան մշակույթն ու բազմակարծիք հասարակությունը, որում յուրաքանչյուր երիտասարդի համար առկա են հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, սեռական ուղղվածությունի և գենդերային ինքնությունից։

ԲՍՄԻ ՀԿ-ի արժեքներն են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, էկո զգայունությունը, ներառականությունը, մարդու անվտանգությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։

Տեղական գործընկերներ