Հայաստանում մի խումբ ֆեմինիստներ տարիներ շարունակ պայքարում են հայրիշխանության դեմ, հանուն հավասարության և պարբերաբար բարձրաձայնում բոլոր այն խնդիրները, որոնք ձևավորվել են կանանց ու աղջիկների շուրջ։ Մյուս կողմից վերաիմաստավորելով և վերաքաղաքականացնելով մարտի 8-ը որպես կանանց իրավունքների պայքարի օր՝ կրկին օրը վերադառնում է իր իրական խորհրդին։
Շուտով, մի խումբ ֆեմինիստ ակտիվիստների կողմից գրվեց գրվեց ֆեմ մանիֆեստը, որից մի հատված ներկայացված է ստորև։
«Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ:
Մերժում եմ այն համակարգը, որի մեջ ինձ դաստիարակում են և վերաբերվում են որպես ենթարկվող-հնազանդ, տեսակետ չունեցող, անինքնավստահ, հարմարվող, կցորդ:
Գիտակցում եմ, որ ապրում եմ պատրիարխալ, սահմանափակող համակարգում, որտեղ ստորադասը ես եմ, որտեղ ես օբյեկտ եմ, ոչ թե սուբյեկտ: Վստահ եմ, որ եթե ինքս չազատագրվեմ, ոչ ոք իմ փոխարեն դա չի անի:
Ուզում եմ իմանալ իմ տեսակի պատմությունը: Ուզում եմ ինձ չասեն` գնամ կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել և օրգազմ ապրել սեքսի ժամանակ, առանց անբարոյական պիտակվելու: Ուզում եմ մարմինս իմը լինի, բռնության չենթարկվեմ, իմանամ ինքնապաշտպանվել: Ուզում եմ աշխատել և այն մասնագիտությամբ, որն ինքս կընտրեմ` նաև հոգևորական, զինվորական, վարորդ, վարչապետ:
Բարձրաձայնում եմ, որ ազատ եմ` խոսել թե չխոսել և ինչպես արտահայտվել, մասնակցել թե չմասնակցել, ընդդիմանալ թե համաձայնվել: Անընդհատ բախվում եմ` կնիկ ա` հիմար ա, հիստերիկ ա, բան չի հասկանում, կինը ուր` քաղաքականությունն ուր կարծրատիպերի հետ:
Ապրում եմ ոչ իմ տեսակի ստեղծած խաղի կանոններով, որպես ուրիշ, ուրիշի աշխարհում ինձ փնտրելով: Փոխելով ինձ` փոխում եմ աշխարհը:
Ընտրում եմ` ինչպիսին լինել` տարբեր թե՞ մեծամասնության նման, ընդունված մոդելից դուրս թե՞ ներս, կույս լինել թե չլինել, ամուսնանալ թե չամուսնանալ, երեխա ունենալ, թե չունենալ, ամուսնանալով երեխա ունենալ, թե առանց ամուսնանալու: Ընտրում եմ իմ կարգավիճակը, իմ ապրելաձևը, իմ շարժուձևը, հագուկապը, մասնագիտությունը, աշխատանքը, իմ սոցիալական ցանցը: Ընտրում եմ համարձակ լինելը:
Գործում եմ տարբերների հետ հավասարի պես. գործում եմ հանուն. այն դաշտերում, որտեղ ավանդաբար պիտի չլինեի` ընտանիքից դուրս, պետությունից դուրս, իշխանությունից դուրս, հասարակական կարծիքից դուրս:
Իրացնում եմ իմ մտքերը, մարմնի ցանկությունները, երևակայությունը, երազանքները:
Որոշում եմ քննադատել, փոխել, կոտրել, ապրել, պարել, ստեղծել, սիրել:
Ստեղծում եմ իմ իրականությունը և հրավիրում եմ ձեզ այն ինձ հետ կիսելու:
Առաջարկում եմ առաջարկել բոլոր չառաջարկված առաջարկները:
Ինձ սահմանափակելն անհնար է, ես դուրս եմ եկել սահմաններից, ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի»։
Շատ էն փողոցային արվեստի օրինակները, որոնք իրականացվել են տարբեր ֆեմինիստական խմբերի կողմից։ փողոցային արտ-գրառումների միջոցով կանայք ու աղջիկները բազմիցս բարձրաձայնել ու բարձրաձայնում են տարատեսակ խնդիրներ, ինչպիսիք են կանանց ու աղջիկների մարմնի ազատականացման, կանանց քաղաքական ներգրավման, կանանց սեռականության, այդ թվում՝ նույնասեռական, երկսեռական, փոխսեռական անձանց շուրջ ձևավորված խնդիրները, սեռական ուղվածության ու սեռի հիմքով խտրականությունը, սեռապաշտությունը, հղիության արհեստական ընդհատման հարցերը և այլն։
Տարիներ շարունակ ֆեմինիստակն լայն շրջաններում տարբեր կանայք ու աղջիկներ, ինչպես նաև համախոհներ պայքարել են ընտանեկան բռնության դեմ և հանուն կանանց մարդու իրավունքների։ Պայքարակից ընկերներն ու քույրերը բազմիցս բարձրաձայնել են կնասպանությունների մասին, որոնք պատճառը եղել է ընտանեկան բռնությունը։
Սակայն նոր չէ հայ ֆեմինիզմի պատմությունը։ Դեռևս 19րդ դարում և շատ ավելի վաղ կանանց պայքարը ընդգրկուն տեղ է ունեցել հասարակական, քաղաքական և պետական ոլորտներում։
Դեռ ավելին՝ հայ կին գրողներից շատերը, բազմիցս խոսել են կանանց ու աղջիկների շուրջ ձևավորված խնդիրների ու հարցերի մասին։ Այդպիսիք են օրինակ Զաբել Եսայանը, Սրբուհի Տյուսաբտ, Սիպիլը, և այլք։
Ֆեմինիստական պայքարի արդյունքում, մի շարք հարցեր գրեթե լուծումներ են ստացել։ Կնոջ ազատագրումը շարունակվում է։ Դեռ ավելին, Հայաստանում ֆեմինիստական և հայրիշխանության դեմ պայքրի արդյունքում Մարտի 8-ը վերադառնում է իր իրական, քաղաքական իմաստին։
1970-ականներին աշխարհով անցնում էր «ֆեմինիզմի երկրորդ ալիքը», և կանանց կազմակերպություններն ակտիվորեն ճնշում էին գործադրում իրենց երկրների իշխանությունների վրա` պահանջելով գործնականում կանանց ու աղջիկների համար ապահովել հավասար իրավունքներ ու հնարավորություններ: Այդ զանգվածային ու նպատակաուղղված ջանքերի արդյունքներում եվրոպական և հյուսիսամերիկյան երկրների ազգային օրենսդրությունների մեջ փոփոխություններ տեղի ունեցան: Բացի դա, ՄԱԿ-ը 1975 թվականը հռչակեց Կանանց տարի, որպեսզի ուշադրություն հրավիրի կանանց նկատմամբ խտրականության հարցերի վրա։ 1977թ. ՄԱԿի Գլխավոր Ասամբլեան ընդունեց 32/142 բանաձևը, համաձայն որի անդամ-պետություններից յուրաքանչյուրին առաջարկվում էր նշել Կանանց իրավունքների միջազգային օրը: 1979թ. Գլխավոր Ասամբլեան ընդունեց Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, որը վավերացրեց 150 երկիր, այդ թվում՝ Հայաստանը 1993թ-ին:
Նկարներից որոշների հեղինակային իրավունքը պատկանում է Կազմակերպությանը, իսկ մյուսները վերցված են հայ ֆեմինիստների սոցցանցերից։ Տեքստում կան մեջբերումներ epress.am լրատվականից։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #WomenInBlackArmeniaInitiative #ՍևազգեստԿանայքՀայաստանՆախաձեռնություն #Feminism #March8 #ՄերօրյաԶաբել #TodaysZabel #zabelyesayan #զաբելեսայան #ՎերաիմաստավորելովՄարտի8ը #ReInterpretingMarch8 #DCNGO