«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում 2021 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում իրականացրեց «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում ՀԿ-ն ստեղծեց «Ուղեցույց» վեբհավելվածը։
«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց հասանելիության մակարդակի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Հավելվածում ներառված է լինելու ՀՀ ողջ տարածքը։ Քարտեզում վայրերի հասանելիության վերաբերյալ տեղորոշումն իրականացվում է հավելվածը ներբեռնող և օգտագործող անձանց կողմից թողնված կարծիքների ու գնահատականների հիման վրա (հասանելի է, հասանելի չէ, կիսով չափ է հասանելի և այլ լրացուցիչ գնահատականներ)։
Հավելվածն անցել է թեստավորման փուլ ExterTest կազմակերպության կողմից։
“Campanion Map Armenia” ծրագրի նպատակն էր ստեղծել հնարավորություններ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, բարձրաձայնել, որ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո առավել կարևոր է ուշադրություն դարձնել հանրային վայրերի հասանելիության ապահովմանը։
«Բազմազանություն» ՀԿ-ն ծրագրի շրջանակներում համագործակցել է մի շարք տեղական ու միջազգային ՔՀԿ-ների ու ՀԿ-ների հետ, ինչպես նաև ներգրավել է ավելի քան 30 կամավոր, որոնք աջակցել են համալրել հավելվածը։
Մյուս կողմից, ծրագրի իրականացման ընթացքում, ԲՍՄԻ ՀԿ-ն ակտիվ գրավոր համագործակցության մեջ է եղել պետական կառույցների հետ, այդ թվում նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի։
Ուղեցույց հավելվածի մասին տեղեկատվական աղբյուրներին կարող եք հետևել․
Youtube: Ուղեցույց | Ughecuyc.am
Telegram: @ughecuyc
Email: ughecuyc@gmail.com
Հիշեցնենք, որ «Բազմազանություն» ՀԿ-ի առաքելությունն է նպաստել խոցելի ու թիրախավորված անձանց, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+, մշակութային, ազգային այլ ինքնություն ու հաշմանդամություն ունեցաղ անձանց, կանանց ու աղջիկների շահերի պաշտպանությանը, ստեղծել ապահով միջավայր երիտասարդական ակտիվ խմբերի համար և նպաստել հասարակությունում առկա վերոնշյալ խմբերին անմիջականորեն հարող խնդիրների բարձրաձայնմանը։
#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #PeopleWithDisabilities