«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում փետրվարի 5-6-ը իրականացրեց երկօրյա վերապատրաստման դասընթաց հոգեկան առողջության կենտրոնների աշխատակիցների, նախազորակոչային ու զորակոչային տարիքի խոցելի ու թիրախավորված անձանց, նրանց հարազատների, նրանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների անդամների և անհատների համար։
Դասընթացի թեմաներն էին․
- «Խտրականությունը, տեսակները և դրսևորումները»
- «Խտրականության ազդեցությունը անձանց վրա»,
- «Հավասարության իրավունք»,
- «Խոցելի ու թիրախավորված անձանց հետ աշխատանքի զգայուն մոտեցումը զինվորական կոմիսարիատներում»,
- «Զորակոչի ընթացքում զորակոչիկների ու զորակոչային հանձնաժողովի անդամների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները»,
- «Զորակոչի օրինական կարգավորումները»։
Վերապատրաստման դասընթացավարներն էին «Բազմազանություն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Արտակ Ադամը և փաստաբան, հետազոտող Անահիտ Մկրտչյանը։
Դասընթացի նպատակն էր նպաստել Հայաստանում զորակոչիկների նկատմամբ խտրականության նվազմանը և զորակոչիկների շրջանում իրավունքների մասին իրազեկմանը։
«Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #EUforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved