Մեր մասին
«Բազմազանություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2019 թվականին՝ որպես ԼԳԲՏՔ+ համայնքահեն կազմակերպություն։ Մեր կազմակերպության գործունեությունն ուղղված է սոցիալական և մշակութային փոխըմբռնման ու համերաշխության բարձրացմանը՝ միաժամանակ պաշտպանելով երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց և աղջիկների իրավունքներն ու շահերը: Մեր նպատակն է նպաստել ավելի ուժեղ ԼԳԲՏՔ+ համայնքին և ստեղծել հնարավորություններ, որոնք հզորացնում են նրանց: Մենք հավատում ենք բազմազանության ուժին և ձգտում ենք այնպիսի հասարակության, որտեղ բոլորը, անկախ իրենց սեռից, սեռական ուղղվածությունից ու գենդերային ինքնությունից, կարող են ունենալ հավասար հնարավորություններ:
Ներկա իրավիճակը
Մենք ձեռք ենք բերել ապահով տարածք, որտեղ կարող ենք հավաքվել, հանդիպումներ կազմակերպել, ներգրավվել կառուցողական քննարկումներում և ջերմորեն ընդունել ԼԳԲՏՔ+ անձանց։ Մենք իրականացնում ենք բազմապիսի իվենթներ՝ ուղղված նրանց հմտությունների զարգացմանը և ստեղծում ենք պատկանելության զգացում։ Մեր տարածքը գտվում է Երևանի սրտում, ունի հրաշալի պայմաններ, և մեր դռները բաց են ընդունելու նրանց, ովքեր վտանգի մեջ են։ Տան տերը լայնախոհ մարդ է, որը ապրում է դրսում։ Չնայած վարձակալության գումարը բավականաչափ մատչելի է, մեզ համար դժվար է այն պահպանել մինչև 2024 թվ․ հուլիս ամսվա վերջ ֆինանսական խնդիրների պատճառով։ Որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր առաքելությունը, պետք է ապահովենք տարածքի երկարակեցությունը, և ահա այստեղ ենք խնդրելու ձեր օգնությունը։
Մեր տեսլականը
Որպես երիտասարդական, ԼԳԲՏՔ+ համայնքային կազմակերպություն՝ մեր առաքելությունն է աջակցել ԼԳԲՏՔ+ և այլ մարգինալացված համայնքներին: Մեր երազանքն իրականացնելու համար մենք ստեղծել ենք անվտանգ ԼԳԲՏՔ+ երիտասարդական կենտրոն։ Այն հարթակ է ԼԳԲՏՔ+ և այլ մարգինալացված համայնքների համար՝ զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները տարբեր ոլորտներում: Այստեղ մենք կազմակերպում ենք կրթական միջոցառումներ՝ ուղղված սեռականության, մարդու իրավունքների, էկոլոգիայի և իրավական հարցերի՝ համայնքներին հզորացնելու համար:
Եվ որպեսզի ապահովենք արդյունքների շարունակականությունը, մենք դիմում ենք ձեզ՝ հասարակության մտահոգ անձանց։ Մենք ձեր օգնության կարիքն ունենք ԼԳԲՏՔ+ և այլ մարգինալացված անձանց ու նրանց ծնողներին աջակցելու համար, քանի որ նրանք իսկապես կարիք ունեն այնպիսի մարդկանց, որոնք մտահոգվում են իրենց մասին։ Ծնողները հասարակական ճնշման և անհարգալից վերաբերմունքի են արժանանում հասարակության կողմից, նաև մարգինալացվում են։ Մենք փորձում ենք աջակցել նրանց՝ ապահովելով անվտանգ և հարգալից միջավայր, որտեղ նրանք կարող են ազատորեն կիսել իրենց անհանգստությունները և օգնություն ստանալ մեր ջերմ ընտանիքից։
Մենք հավատում ենք, որ դուք կարող եք իրականություն դարձնել սա մի նվիրատվության միջոցով։
Մեր նվիրված թիմը նույնպես շնորհակալ կլինի, եթե ապահովվի համապատասխան գույքով։
Մեր երիտասարդական կենտրոնում հասանելի է անվճար, լիովին կահավորված աշխատանքային տարածք, որը հագեցած է անվճար Wi-Fi-ով և հատուկ ապահով տարածքով: Մենք նաև առաջարկում ենք թրեյնինգեր և սեմինարներ՝ բարձրացնելու իրազեկածությունը ԼԳԲՏՔ+ համայնքի առաջ ծառացած մարտահրավերների մասին և նրանց գիտելիքներով զինելու տարբեր ոլորտներում, ներառյալ աշխատաշուկայում իրենց իրավունքների մասին: Մեր համապարփակ մոտեցումը նպատակ ունի պայքարել հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ՝ անհատներին տրամադրելով գործիքներ, որոնք անհրաժեշտ են խտրական միջավայրում գործելու համար: Տեղեկացնելով նրանց աշխատանքային իրավունքների մասին՝ մենք ապահովում ենք արդար վերաբերմունք և համապատասխան փոխհատուցում աշխատավայրում նրանց կատարած ներդրումների համար: Ավելին, այս նախաձեռնությունը խթանում է կապերի ստեղծումն ու համագործակցությունը՝ բարձրացնելով մեր կազմակերպության ազդեցությունը:
Մեր տեսլականի իրականացման բանալին
Այս անվտանգ տարածքը պահպանելու համար մենք դիմում ենք ձեզ՝ ֆինանսական աջակցության համար: Եթե մենք բավականաչափ միջոցներ հավաքենք առաջիկա վեց ամիսների վարձակալության ծախսերը հոգալու համար, դա մեզ բավարար ժամանակ կտրամադրի դրամաշնորհների դիմելու և դրամահավաք արշավներ կազմակերպելու և երկարաժամկետ հեռանկարում այն պահպանելու համար: Վարձակալության ընդհանուր վճարը կազմում է ամսական $1200, և ցանկացած ներդրում, որքան էլ փոքր լինի, անչափ գնահատվում է: Ձեր առատաձեռնությունը կենսական դեր է խաղում ԼԳԲՏՔ+ անհատների և այլ խոցելի խմբերի համար ապահով և ներառական տարածք ստեղծելու գործում:
Խնդրում ենք մտածեք մեզ նվիրաբերելու մասին:
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #SafeSpace #CommunitySpace #LGBT #HumanRights #LGBTRights #DCYouth #Gay #Lesbian #Bisexual #Trans #Queer #lgbtpeople