Մեր մասին
«Բազմազանություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2019 թվականին՝ որպես ԼԳԲՏՔ+ համայնքահեն կազմակերպություն։ Մեր կազմակերպության գործունեությունն ուղղված է սոցիալական և մշակութային փոխըմբռնման ու համերաշխության բարձրացմանը՝ միաժամանակ պաշտպանելով երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց և աղջիկների իրավունքներն ու շահերը: Մեր նպատակն է նպաստել ավելի ուժեղ ԼԳԲՏՔ+ համայնքին և ստեղծել հնարավորություններ, որոնք հզորացնում են նրանց: Մենք հավատում ենք բազմազանության ուժին և ձգտում ենք այնպիսի հասարակության, որտեղ բոլորը, անկախ իրենց սեռից, սեռական ուղղվածությունից ու գենդերային ինքնությունից, կարող են ունենալ հավասար հնարավորություններ:

Ներկա իրավիճակը
Մենք այժմ ունենք ապահով տարածք, որտեղ կարող ենք հավաքվել, իրականացնել կառուցողական քննարկումներ, հյուրընկալել ԼԳԲՏՔ+ անձանց։ Մենք կազմակերպում ենք տարաբնույթ միջոցառումներ՝ նրանց հմտությունները զարգացնելու և պատկանելության զգացումը ամրապնդելու համար։ Մեր տարածքը գտնվում է Երևանի սրտում, ունի հիանալի հարմարություններ, իսկ տան սեփականատերը լայնախոհ անձ է և ապրում է արտասահմանում։ Թեպետ վարձակալության գումարը համեմատաբար մատչելի է, այնուամենայնիվ մենք չենք կարող պահել տարածքը ավելի երկար, քան 2023 թվ․ նոյեմբեր ամիսը ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Մեր առաքելությունը շարունակելու համար մենք պետք է ապահովենք տարածքի երկարաժամկետ վարձակալությունը և դրա համար մենք ձեր օգնության կարիքն ունենք։

Մեր տեսլականը

Որպես երիտասարդական, ԼԳԲՏՔ+ համայնքային կազմակերպություն՝ մեր առաքելությունն է աջակցել ԼԳԲՏՔ+ և այլ մարգինալացված համայնքներին: Մեր երազանքն իրականացնելու համար մենք ստեղծել ենք անվտանգ ԼԳԲՏՔ+ երիտասարդական կենտրոն։ Այն հարթակ է ԼԳԲՏՔ+ և այլ մարգինալացված համայնքների համար՝ զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները տարբեր ոլորտներում: Այստեղ մենք կազմակերպում ենք կրթական միջոցառումներ՝ ուղղված սեռականության, մարդու իրավունքների, էկոլոգիայի և իրավական հարցերի՝ համայնքներին հզորացնելու համար:

Մեր երիտասարդական կենտրոնում անհատներին հասանելի է անվճար, լիովին կահավորված աշխատանքային տարածք, որը հագեցած է անվճար Wi-Fi-ով և հատուկ ապահով տարածքով: Մենք նաև առաջարկում ենք թրեյնինգեր և սեմինարներ՝ բարձրացնելու իրազեկածությունը ԼԳԲՏՔ+ համայնքի առաջ ծառացած մարտահրավերների մասին և նրանց գիտելիքներով զինելու տարբեր ոլորտներում, ներառյալ աշխատաշուկայում իրենց իրավունքների մասին: Մեր համապարփակ մոտեցումը նպատակ ունի պայքարել հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ՝ անհատներին տրամադրելով գործիքներ, որոնք անհրաժեշտ են խտրական միջավայրում գործելու համար: Տեղեկացնելով նրանց աշխատանքային իրավունքների մասին՝ մենք ապահովում ենք արդար վերաբերմունք և համապատասխան փոխհատուցում աշխատավայրում նրանց կատարած ներդրումների համար: Ավելին, այս նախաձեռնությունը խթանում է կապերի ստեղծումն ու համագործակցությունը՝ բարձրացնելով մեր կազմակերպության ազդեցությունը:

Մեր տեսլականի իրականացման բանալին

Այս անվտանգ տարածքը պահպանելու համար մենք դիմում ենք ձեզ՝ ֆինանսական աջակցության համար: Եթե մենք բավականաչափ միջոցներ հավաքենք առաջիկա վեց ամիսների վարձակալության ծախսերը հոգալու համար, դա մեզ բավարար ժամանակ կտրամադրի դրամաշնորհների դիմելու և դրամահավաք արշավներ կազմակերպելու և երկարաժամկետ հեռանկարում այն պահպանելու համար: Վարձակալության ընդհանուր վճարը կազմում է ամսական $1200, և ցանկացած ներդրում, որքան էլ փոքր լինի, անչափ գնահատվում է: Ձեր առատաձեռնությունը կենսական դեր է խաղում ԼԳԲՏՔ+ անհատների և այլ խոցելի խմբերի համար ապահով և ներառական տարածք ստեղծելու գործում:

Խնդրում ենք մտածեք մեզ նվիրաբերելու մասին:

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #SafeSpace #CommunitySpace #LGBT #HumanRights #LGBTRights #DCYouth  #Gay #Lesbian #Bisexual #Trans #Queer #lgbtpeople

Loading