«ԱՐՄԱՏ» նախաձեռնող խումբը՝ «Էկո բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնության հետ իրականացրեց հանդիպում-քննարկում, որի նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների մասին, մյուս կողմից՝ բարձրացնել իրավական և էկոլոգիական գիտակցության մակարդակը երիտասարդ քաղաքացիների շրջանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝
- կենդանիներ վարժեցնելու,
- տնային պայմաններում կենդանիներ պահելու,
- մարդկանց կյանքը առավել հեշտ և հետաքրքիր դարձնելու նպատակով կենդանիների շահագործման խնդիրները։
Քննակաման առանցքային թեմաներն էին՝
- կենդանիների իրավունքները,
- կենդանիների շահագործման գործընթացի պատասխանատուները,
- մեզանից յուրաքանչյուրի դերը կենդանիների շահագործման հիմնախնդրում:
Հանդիպման հյուրերն էին՝
- Լիլիթ Վեգանյանը՝ կենդանիների իրավունքների պաշտպան, «Անանունները հանուն կենդանիների» Հայաստան նախաձեռնության հիմնադիր անդամ, վեգան,
- Արտակ Ադամը, քվիր ակտիվիստ, վեգան։