ԼԳԲՏ+ անձինք շարունակում են բռնության ենթարկվել Հայաստանի բոլոր մարզերում։

Դանակահարության փորձ ոչ բինար անձի նկատմամբ

Հերթական հարձակումը ԼԳԲՏ անձի վրա, որի մասին անձը բարձրաձայնում է բոլորովին վերջերս։

2022 թվականի հունիսի 24-ին Հրազդան քաղաքի ծայրամասներից մեկում մոտ 10 անչափահաս տղաներ փորձել են դանակահարել հրազդանաբնակ ոչ-բինար անձ Լ․Ք․-ին (թիրախավորումներից խուսափելու համար անձի անունը գաղտնի է պահվում)։
Լ․Ք․-ն իր բարեկամուհու հետ քայլելիս նկատել է, որ մոտ 10 անչափահաս տղաներ իրեն ուղղված բարձրաձայն ինչ-որ բաներ են գոչում։ Մոտեցել է, կարծելով, թե պարզապես ցանկանում են խոսել կամ թե ինչ-որ բան են հարցնում։ Ապա տղաները խոսակցությունը վերածել են լեզվակռվի՝ դրևսորելով բռնարար վարք և Լ․Ք․․-ի բնորոշմամբ ոչ ադեկվատ պահվածք իր և իր բարեկամուհու նկատմամբ։ Խոսակցության ընթացքում, որը սկզբնական հատվածում տեղի է ունեցել ոչ բինար անձի և նշված անչափահաս անձանցից 2 հոգու միջև, նրանց են նաև միացել 3 այլ անծանոթ անչափահաս տղաներ, որոնք հրահրել են այդ 2 տղաներին հայհոյել և բռնություն գործադրել ոչ բինար անձի նկատմամբ՝ հարվածելով։ Ոչ բինար անձը զանգահարել է ոստիկանություն, որից հետո նշված տղաները մոտեցել են ոչ բինար անձին և 2-3 անգամ փորձել հարվածել ձեռքով։ Սակայն Լ․Ք․-ն կարողացել է կանխել բռնությունը ինքնապաշտպանության միջոցով՝ տղաներից երկուսի դեմ օգտագործելով արցունքաբեր գազ և դիմել փախուստի դեպի մոտակա մանկապարտեզը, որտեղ իրեն ավելի ապահով կզգար, քանի որ մանկապարզը դեռ աշխատում էր ու այլ մարդիկ կային։ Փախուստի ընթացքում տղաների մեծ մասը մոտ 15 անգամ 5-10 սմ տրամագիծ ունեցող քարեր է նետել ոչ բինար անձի վրա և հետապնդել վերջինիս։ Քարերից 3-4-ը դիպել են անձին, որոնք առաջացրել են կապտուկներ ու ցավ։ Զուգահեռ տղաները շարունակել են հնչեցնել վիրավորանքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ Լ․Ք․-ին ու նրա ծնողներին ուղղված։

Այս ողջ ընթացքում Լ․Ք․-ն 6 անգամ զանգահարել է ոստիկանություն, քանի որ ոստիկանությունը չէր ժամանում դեպքի վայր, ապա ոստիկանության օպերատորները տեղեկացրել են, որ չեն կարողացել ժամանել տեղանքի ոչ հստակ նկարագրության պատճառով։

Զանգերից հետո, Լ․Ք․-ն նկատել է, որ նշված տղաներին են միացել այլ տղաներ՝ թվով մոտ 7-8 անձ, որոնք փայտերով և սառը զենքերով՝ գրպանի դանակներով փորձել են մոտենալ իրեն։ Դեպքը նկատել են նաև մանկապարտեզի աշխատակիցները և ցուցաբերել օգնություն՝ ներս կանչելով Լ․Ք-ին և տաքսի ծառայության միջոցով ճանապարհել նրան մոտակա ոստիկանական բաժանմունք։

Լ․Ք-ի հաղորդմամբ առաջին երկու տղաները, որոնք սկսել են կռիվը, տարածքի բնակիչներ չեն եղել, իսկ մյուսներն ամենայն հավանականությամբ նրանց ընկերներն էին, որոնք ապրում են Հրազդանում։ Նա նշում է, որ հաշվի առնելով նրանց երիտասարդ և մանկահասակ լինելը, բոլորն էլ անչափահաս էին և նրանց ծնողները նրանց հետ չէին։

Լ․Ք․-հաղորդում է ներկայացրել դեպքի առթիվ։ Քննության արդյունքում մոտ տասը օր անց հարուցվել է քրեական գործ։ Ավելի ուշ՝ մոտ մեկ ամիս հետո գործը կարճվել է։ Ոստիկանները չեն ծանուցել գործը կարճելու որոշումը, որի մասին Լ․Ք․-ն տեղեկացել է՝ այցելելով տարածքային ոստիկանական բաժանմունք։

Ըստ Լ․Ք-ի՝ ոստիկանները քամահրանքով են վերաբերվել իր անձի նկատմամբ, ծաղրել իր ինքնությունն ու արտաքին տեսքը, ցուցաբերել անհավասար, առհամարական վերաբերմունք, արդյունքում պատճառելով անհարմարության ու անապահովության զգացում։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCYouth #DCRights #NonBinary #Gay #Lesbian #Bisexual #Trans #Queer #LGBTPeople #StopViolence #NonBinaryRightsAreHumanRights

Loading